• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Բնակիչներն ահազանգում են. Դատախազությունը կոծկու՞մ է հանցագործությունը

    Սույն թվականի ապրիլի 17-ին Հայկական Ժամ-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանի գործունեությանը: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ համայնքի բնակիչներն ահազանգել էին, որ գյուղապետը համայնքի բյուջեից կլորիկ գումարներ է դուրս գրում իր ընտանիքին պատկանող «Սուվար շին» ՍՊԸ-ին, որի միջոցով խաչքարեր է տեղադրում նորակառույց եկեղեցու բակում( Պաշտոնական դիրքի չարաշահում, բյուջեի յուրացումներ…): Ըստ բնակիչների, փոխանցվող գումարներն իրականում մի քանի անգամ գերազանցում են կատարված աշխատանքների իրական գինը: Բացի այդ վաղաշենցիները թվարկում են նաեւ այլ չարաշահումներ, որոնք իրականացվում են գյուղապետի կողմից, եւ որոնց վրա աչք են փակում պատկան մարմինները:

    Եվ, ահա, Վաղաշենից կրկին ահազանգում են` հոդվածի հրապարակումից հետո գյուղապետ Արթուր Սուվարյանը կանչվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն, սակայն մարզի դատախազ Սարգիս Մնացականյանի հետ հանդիպումից հետո չարաշահումների հետ կապված տեղեկությունը մտնում է փակուղի:

     

    Մարզի դատախազ Ս. Մնացականյանը, հոդվածի հրապարակումից 2 ամիս անց` հունիսի 12-ին, մեր թղթակցի հետ մասնավոր զրույցի ժամանակ ասել է, որ գործը գտնվում է ուսումնասիրությունների փուլում, որը կտեւի ընդհամենը 2-3 օր:

     

    Անցել է 10 օր, ու, ինչպես երեւում է, «ուսումնասիրությունների» փուլը դեռ չի ավարտվել, ինչը բազմաթիվ հետեւությունների տեղիք է տալիս:

     

    Գեղարքունիքը, մարզ գործուղված դատախազների համար միշտ էլ խոպան է եղել` նախորդ դատախազներից մեկն այնքան էր տարվել «խոպան հողերը հերկելով», որ կարողացել էր գազալցակայանների բիզնես ընդլայնել ողջ մարզի տարածքով ու անգամ պաշտոնանկությունից հետո էլ շարունակել զարգացնել իր բիզնեսը:
    Այսքանից հետո, մեզ մնում է միայն փորձել հավատալ, որ այս դեպքում «ուսումնասիրությունները» բիզնեսի չեն վերածվի…

     

    շարունակելի

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հուլիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30
    31