• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Բյուջեում փող չկա-ն»` անգործության ալիբի

    Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում վերջին ամիսներին կատարված փոփոխությունները նկատելի են։ Նորընտիր համայնքի ղեկավար՝ Արշավիր Աղաջանյանի եւ համայնքային ծառայողների օգնությամբ մասնակիորեն վերանորոգել է համայնքային կենտրոնի սենյակները, համայնքի ղեկավարի աշխատասենյակը։ Համայնքի կենտրոնական մասը, որտեղ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակն է տեղադրված, մաքրվել է, կանաչապատման աշխատանքներ են իրականացվում այժմ։ Համայնքի նորընտիր ղեկավարը խոստանում է, որ չի  ուշանա նաեւ Արգավանդ գյուղի  մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները։ Մշտական <բյուջեում փող չկա> պատճառաբանությունն այսօր կորցնում է իմաստը, քանի որ համայնքում եւ աշխատավայրում ճաշակ ձեւավորել եւ համայնք զարգացնելու համար ընդհամենը ցանկություն է պետք, իսկ փողը՝ ինքն իրեն կգա, վստահեցնում են գյուղում իշխանափոխության մասնակից բնակիչները։ Հիշեցնենք, որ 2016թ-ի ՏԻՄ ընտրություններին Արշավիր Աղաջանյանը հաղթեց նախկին գործող գյուղապետ Արշակ Աղաջանյանին։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31