• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Բ/կ-ն նոր տնօրեն ունի

     

    Արարատի մարզի բ/կ-ում վերջին 2 տարիներին մի քանի տնօրեններ փոխվեցին, թե ինչպիսի հետք թողեցին նրանցից յուրաքանչյուրը հիվանդանոցի կենցաղում, թող դատեն բուժ անձնակազմն ու սպասարկվող հիվանդները, բայց ակնհայտ է, որ տնօրենների փոփոխությունները ոչ մի դրական արդյունք չունեցան բժշկական կենտրոնի համար:

     
    Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ սույն թվականի մայիսի 27-ին Մասիսի բ/կ ժամանակավոր տնօրեն է նշանակվել Նունե Ավանեսյանը:
    -Բնակիչը պետք է վստահի իր բժշկին, որպեսզի կարողանան երկուստեք հասնել ցանկալի արդյունքի,- ասում է բժշկուհին եւ ավելացնում,- Պետք է աշխատենք ազգաբնակչության համար ապահովվել բոլոր պայմանները, որպեսզի վաստակենք այցելուների հավատը։ Իսկ ինչ մնում է ֆինանսատնտեսական վիճակին` հիմնարկությունն ունի կուտակված լուրջ պարտքեր, որի համար պետք է գտնել առողջացման եզրեր, մշակել ծառայություններ, որոնք հիմնարկությանը կհանեն ծանր իրավիճակից,- հավատացնում է բ/կ-ի ժամանակավոր տնօրենը եւ տեղեկացնում, որ ինքը պարտադիր մասնակցելու է տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31