• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Բերեք լավին լավ ասենք»

    Մեր կայքի էլ. փոստին ուղարկված նամակներից մեկում նշվում է, որ նամակագիրը Գեղարքունիքի մարզի վարորդների անունից իր շնորհակալությունն է ուզում հայտնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար, փոխգնդապետ Էդգար Սուսլիյանից: Նամակագիրը լրագրողներիս մեղադրել է, որ մենք միայն վատն ենք լուսաբանում, չենք ցանկանում տեսնել լավն ու դրվատել այն:

    Դե ինչ, քանի որ մեր քաղաքացիները լրագրողներից ավելի լավատես են եւ գնահատում են փոփոխությունները, նամակագրի` Համլետ Գասպարյանի նամակի բովանդակությունը տեղադրում ենք առանց խմբագրման եւ փոփոխության:

     

    «Բերեք լավին լավ ասենք, հարգելի լրագրողներ: Ես չեմ փորձի ձեզ քննադատել, որ դուք միայն վատի մասին եք գրում, բայց այդ համատարած վատի մեջ խամրում է նաեւ գեղեցիկն ու լուսավորը: Օրինակ, վերջերս Գեղարքունիքի եւ Տավուշի ՃՈ հրամանատարը փոխվել է, իսկ դուք գիտեք, թե նրա գալուց հետո ինչքան է երիտասարդացել 2 մարզերի ՃՈ համակարգը, վերացել են որոշ արատավոր երեւույթներ»:  

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « March 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30 31