• Categories

  • Բաքվին անօդաչուներ վաճառող ընկերության դեմ ներդրողները 115 մլն դոլարի հայց են ներկայացրել

    Իսրայելական Aeronautics ընկերության ներդրողները 115 մլն դոլարի դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ։

    Հայցը ներկայացվել է Թել Ավիվի դատարանում, հայտնում է CTech կայքը։ հայցում ներառված է Կնեսետի անդամ Թամարա Զանդբերդի նամակը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին, որում նա կոչ է անում հետ կանչել Aeronautics ընկերության լիցենզիան Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ Զանդբերգը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով սպառազինությունների եւ ռազմական տեխնոլոգիաների  արտահանման Իսրայելի քաղաքականությունը։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարարողը՝ անտեսելով այդ երկրին զենք մատակարարելու էմբարգոն»,– ասել է Զանդբերգը՝ հավելելով, որ Իսրայելը Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ է զարգացնում Իրանի դեմ «սառը պատերազմի» շրջանակում։ Եվ դրա հաշվին Ադրբեջանը դարձել է Իսրայելի խոշորագույն նավթի մատակարարը»,– գրել է նա նամակում։  Վկայակոչելով որոշ հաղորդումներ՝ նա հավելել է, որ Իսրայելը Ադրբեջանին տեղեկություն, զենք եւ ռազմական տեխնիկա է մատակարարել», հայտնում է news.am-ը։

    Հիշեցնենք, որ օգոստոսին Aeronautics ընկերությանը զրկել էին «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K անօդաչու սարք վաճառելու արտոնագրից։

    Times of Israel–ը հայտնում էր, որ իսրայելցի զինվորականները չեն հայտնում հաճախորդների անունները, սակայն հայտարարությունից կարելի էր հասկանալ, որ խոսքը Ադրբեջանի  մասին է։

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31