• Categories

  • Բաց նամակ ՀՀ Առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանին

    Հարգելի պարոն Ալթունյան գրելով “Հարգելի” բառը` ուղղակիորեն պահպանում եմ բարոյականության և էթիկայի կանոնները, սակայն ներկայումս ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների այդ թվում նաև իմ կողմից այդ հարգանքը Ձեր անձի նկատմամբ գրեթե հավասար է զրոյի, իսկ դրա միակ հիմնական պատճառը` դա Ձեր կողմից իրականացվող Առողջապահության ոլորտում բազմաթիվ անհեթեթ և անթույլատրելի ռազմավարական ծրագրերն են, որը գնալով վերածվում է աբսուրդի և հանրության համար վտանգավոր հետևանքներով շարանի, օրինակ` ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը երբ ամբողջ աշխարհում հայտնի գիտնականներ, կազմակերպություններ, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ և այլոք պայքարում են “Գարդասիլի” դեմ, խոսում են դրա վտանգավորության աստիճանի և ընդհուպ մինչև մահվան ելքերի մասին, իսկ դուք Հայաստանում անում եք հակառակը, գովազդում եք, խրախուսում եք և քարոզում եք մի անհայտ պատվաստանյութ` որը որոշ քաղաքակիրթ երկրներում արգելված է, որոշ պետությունների կողմից հրաժարված օգտագործումից, սակայն մեր երկրի երեխաների համար չգիտեմ թե ո՞նց այդ առանց որևէ փաստարկներով դարձավ անվտանգ և օգտակար, մինչ այդ որոշ երկրներում այդ պատվաստանյութի հետ կապված ընթանում են բազմաթիվ դատավարություններ և հետաքննություններ, այդ չարիքը արտադրած ընկերությունները ենթարկվել են դատարանի կողմից միլիոնավոր դոլարների տուգանքների միայն այն բանի համար, որ չեն կարողացել դատարանին հիմնավորել և ապացուցել պատվաստանյութի անվտանգության լինելու փաստը, իսկ այժմ ելնելով վերոգրյալից խնդրում եմ Ձեզ իմ պես ելնելով բարոյականության և էթիկայի կանոններից հրապարակայնորեն պատասխանել մի քանի հիմնավոր կասկածի առիթ հանդիսացող հարցերիս, որի համար նախապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունս և վստահ հույսով եմ, որ Ձեր պատասխանը չի ուշանա, ինչպես միշտ ուշանում են Ձեր հասարակության հետ կապերի ծառայության և մամլո խոսնակի պատասխանները։ 

     

    Հարց 1. Հարգելի պարոն Ալթունյան Հայաստանի Հանրապետության տարածքում խնդրահարույց և բազմաթիվ կառույցների կողմից վտանգավոր ճանաչված այդ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ ներկրելուց առաջ այն որևէ տեղական կամ միջազգային փորձաքննություն և հետազոտություն անցել է թե ոչ, եթե այո ապա որտե՞ղ և երբ՞:

     

    Հարց 2. Եթե վստահորեն պնդում եք, որ տվյալ դեղորայքը անվնաս է և անվտանգ ապա պատրաստ եք արդյո՞ք հանրության առջև Ձեզ վրա վերցնել անդառնալի հետևանքների բոլոր ընթացիկ նյութական և քրեական պատասխանատվությունը, պատրաստ եք արդյո՞ք Ձեզ վրա վերցնել բոլոր հետևանքների պատասխանատվությունները, տուժողներին հատուցել նյութական և բարոյական վնասները և վերջում էլ ենթարկվել օրենքով սահմանված կարգին։

     

    Հարց 3. Պատրաստ եք արդյո՞ք մեկ անգամ ևս նմանատիպ ցուցադրական պատվաստում կատարել Ձեր աշխատակիցների, մերձավորների երեխաներին, սակայն այս անգամ պատվաստանյութերը հանրության և լրատվության աչքի առաջ վերցնելով պահեստից, որտեղ պահպանվում է ամբողջական քանակը և որտեղից հնարավոր կլինի պատահականության սկզբունքով ընտրել մի քանի տարբեր արկղներից։

    Հարց 4. Չե՞ք կարծում, որ Հայաստանում կան բազմաթիվ այլ առաջնային առողջապահական համակարգի խնդիրներ` քան “Գարդասիլի” խնդիրը, օրինակ բազմաթիվ հաշմանդամ երեխաներ չեն կարողանում պետ պատվերի շրջանակներում ստանան տարրական բուժօգնություն, պետ պատվերի շրջանակներին համընկնող հաշմանդամ երեխաները մերժվում են տարբեր տեսակի վիրահատության և ազդուրողական պրոցեդուրանեի անցկացման համար, Նախարարության կողմից պատճառաբանելով, որ պետ պատվերի շրջանակների համար պետական բյուջեից հատկացված գումարները սպառվել են և այդ երեխաների բուժումը երկարաձգվում են հաջորդ տարվա համար, իսկ հաջորդ տարում էլ մյուս տարվա և այսպես շարունակ, արդյո՞ք Հայաստանում չկան այլ տեսակի առաջնային խնդիրներ` քան հանրության կողմից այս անընդունելի և կասկածելի պատրաստումը։

     

    Հարց 5. Պատրաստ եք արդյո՞ք հանուն Ձեր ճշմարտության և արդարության այս պատվաստանյութը հանրության համար թափանցիկ եղանակով ուղարկել որևէ այլ երրորդ կողմ հանդիսացող երկրի լաբորատորիա մանրակրկիտ ուսումնասիրության և փորձաքննության անցկացման նպատակով, պատրաստ եք արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրենց անմեղ երեխաներին ապացուցել հիմնավոր փաստերով, որ տվյալ պատվաստանյութը անվնաս է և անհետևանք, կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքում ներմուծված և գտնվող պատվաստանյութերի քանակը իրենից մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանդիսանում է թե ոչ՞։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31