• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Բաց նամակ․ ՊԵԿ-ը շարունակում է խեղդել փոքր ու միջին բիզնեսը

     

    ՀՀ Վարչապետին և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին

    Հարգելի Վարչապետ Կարեն Կարապետյան

    Հարգելի Վարդան Հարությունյան

    Հավատալով Ձեզ ՝համոզված եմ, որ ընթացք կտաք այս վիճահարույց խնդրին :
    Բնակվում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՝ընտանիքս բաղկացած է հինգ շնչից:
    Ծառայել ու պարտքս կատարել եմ Սահմանապահ Ն զորամասում:

    2002 թվականից հիմնել եմ Արմեն Սահակյան ԱՁ-ն : ՌԴ աշխատանքիս միջոցները ուղղել եմ հայրենիքում հանրային սննդի ոլորտի բիզնեսի զարգացմանը իմ հնարավորությունների չափով:
    Բարեխղճորեն կատարել ու կատարում եմ Օրենքի պահանջները:
    Համարվում եմ արտոնագրային վճարով գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտ և պատշաճորեն իրացրել եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասություններն ու պարտավորությունները:
    Հուլիս ամսվա հայտարարությունը ելակետային տվյալների կտրվածքով ներկայացրել եմ հունիսի 20 –ին ՊԵԿ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ( Քաղաքապետարանի շենք ՝2-րդ հարկ, Շահումյան -2 հասցեում) ՝ նույն օրը վճարելով համապատասխան ու սահմանված վճարը:
    Հայտարարությունը թղթային տարբերակով հանձնել եմ աշխատակցուհի տիկին Նարինեին, որից միշտ էլ վերաբերմունքի առումով շնորհակալ եմ եղել:
    Հուլիսի 14 –ին նույն շենքում հանձնել եմ բնապահպանության եռամսյակային հաշվետվությունը և այցելել եմ ՊԵԿ ներկայացուցչություն վերցնելու իմ օրինակը:
    Սակայն Տիկին Նարինեին փոխրինող ՝ նոր աշխատակցուհին տեղեկացրեց, որ Նարինեն ազատվել է աշխատանքից ու փնտրելուց հետո ասած, որ ձեր հայտարարության օրինակը չկա և Նարինեն իրավասու չի եղել նաև գրանցելու այն:
    Չտիրապետելով , թե ինչ պատասխանատվություն է իրենից ներկայացնում կրկին հայտարարություն տալը՝հուլիսի 14-ով նորը հանձնեցի՝շեշտեմ, որ աշխատակցուհին տեղեկացրեց այս մասին ու չգիտեմ, թե ով պահանջեց տալ նոր հայտարարություն այն էլ նույն օրով:
    Որից հետո , երբ ինձ ասացին , որ վարչականի ես ենթարկվելու, գնացել եմ Գավառի ՏՀՏ :
    Կազմվել է վարչական արձանագրություն, որին ես ներկայացրել եմ իմ առարկությունները։
    Սակայն առարկություններս չեն քննարկվել ու փոխարենը Ստուգում են բացել՝ելակետային տվյալների համապատասխանությունն ստուգելու համար:
    Ոչինչ չհայտնաբերոլուց հետո կրկին ուժի մեջ է դրվել հայտարարություն չտալու հանգամանքը;
    Երբ օրենքով սահմանված ակտի նախագծին կրկին ներկայացրեցի իմ առարկությունները , ինձ ստուգում իրականացնող տեսուչները ասացին , որ իրավունք չունեմ առարկության փաստը նշել նախագծում ՝ չեմ ստորագրել ակտի նախագիծը և ինձ ուղարկվել է փոստային ծանուցման միջոցով՝շեշտելով իմ հրաժարվելու փաստը։
    Օրենքով սահմանված կարգով փոստային ծանուցման ձևաչափով ուղարկել եմ առարկություններս ու բացատրությունները:
    Սակայն իմ առարկությունները չի ընդունվել ակտում՝ ու չի ներկայացվել, թե ինչու:
    Հարգելիներս ինչպես կարող էի պարզել, որ տիկին Նարինեն ազատված էր աշխատանքից , որ իմ հայտարարությունը տեղ չի հասնելու, որ ստուգող մարմինը առ է համարելու բոլոր առարկություններս՝ միայն թե տուգանի …
    Սակայն Ձեր քաղաքականությունը այլ բան է ասում՝հարգել փոքր և միջին բիզնես միջավայրը:
    Ես խաբելու ոչինչ չունեմ, կրկին անգամ փաստում եմ, որ տեղյակ չեմ եղել կադրային փոփոխության մասին ՝ չեմ իմացել, որ մինչև հուլիսի 4-ը ոչ ոք իրավասու չի եղել ընդունելություններ ապահովեկլու տնտեսվարողներին; Կամ ինչպես պետք է իմանայի, երբ ոչ մի կերպ չէր տեղեկացվել ու ծանուցվել այդ մասին:
    Չեմ կարող ասել, սակայն համոզված եմ, որ իմ հետ և հունիսի – 15 ից հետո հայտարարություններ հանձնողների նկատմամբ էլ նույնը կիրառած չլինեն և ոչ միայն Մարտունիում գրանցվածների առումով:Հավելեմ, որ նման իրավիճակ ստեղծվել է Վարդենիսի տարածաշրջանում գրանցված ու գործող տնտեսավարողների հետ ՝վերջիններս կամ չեն ցանկացել , կամ << դուխները չի հերիքել>> առճակատվել երբեմն <<բոբո հիշեցնող>> հարկայինների հետ: Կներեք նման լեքսիկոնի համար…
    Ուստի խնդրում եմ այս բաց նամակը հաշվի առնել նաև որպես այդ առարկությունները ներկայացնելու միջոց: Հուսով եմ, որ կատարվածը կարժանանա Ձեր ուշադրությանը և համապատասխան վերաբերմունքին: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ այլ պարզաբանումներ ու ապացույցներ ներկայացնել նշված փաստաթղթերի հետ միասին:
    Ես սիրում եմ իմ հողն ու ջուրը և չէի ցանկանա որոշների ոչ մեղմ մոտեցման, անբարեխիղճ պահվածքի ու վերաբերմունքի պատճառով կրկին լքել իմ հայրենիքը` քրտինքս թափելով օտար հողի վրա:
    Կից ներկայացնում եմ 08.08.2017 թ. առարկության պատճենը 2 Թերթ.

    Հարգանքներով Արմեն Սահակյան

    Հեռ. 094 86-69-15

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30