• Categories

  • «Բարեգործական հիվանդանոցը շատերին է ցավ տվել․․․»

    Մեր կայքին է դիմել Աշոցքի «Սուրբ Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցի նախկին աշխատակցուհին՝ պատճառաբանելով, որ չի ուզում «ինտերնետներում երեւա» իր անունը, պատմեց հետեւյալը․

    -Հարգելի խմբագրություն, ես եղել եմ <Սուրբ Տիրամայր Նարեկ> բարեգործական հիվանդանոցի բուժքույրերից մեկը։ Աժմ չեմ աշխատում, ինձ նույնպես անհիմն հեռացրել են հիվանդանոցից, քանի որ դա սեփական հիմնարկ է, ոչ ոք չի կարող դեմ գնալ իրենց որոշումներին։ Ինչ որ գրել եք ձեր կայքում լրիվ համապատասխանում է իրականությանը եւ շնորհակալ ենք, ձեզ, որ նման երեւույթների մասին եք բարձրաձայնում։ Էդ գրածները ամբողջ Աշոցքի բնակչության սրտով է, վերջապես ինչ-որ կերպ կիմանան, թե ինչ են անում անպաշտպան մարդկանց եւ ինչպես են սարքում մարդկանց գլխին ու հեռացնում։Բարեգործական հիվանդանոցը շատերին է ցավ տվել։Ուղղակի զանգահարել եմ շնորհակալությունս հայտնելու հոդվածների համար, հաջողություն ձեզ,-այսպես ավարտեց իր խոսքը զանգահրող կինը եւ արագ անջատեց հեռախոսը։

    facebook tweeter vkontakte odnoklassniki