• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Բայաթյան ընտանիքը 30 տարի սպասում է փոխհատուցման

    Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր համայնքը աղետաբեր երկրաշարժի տուժած համայքներից է։ Նույն գյուղի 3-րդ փողոցի, 4-րդ տան բնակիչ Բայաթյանները դիմել են խմբագրություն հայտնելով, որ երկրաշարժի պատճառով ընտանիքը մինչեւ օրս չի կարողանում ձեռք բերել իրենց բնակարանի սեփականության վկայականը։

    Քանի որ վթարային շենքում ապրելը կյանքի համար վտանգավոր էր, 1994 թ Ժողովրդական պատգամավորների Եղեգնաձոր շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի հանձնարարությամբ շրջկոպի վարչությունը ժամանակավոր բնակության համար Ռազմիկ Բայաթյանի ընտանիքին ժամանակավոր բնակության համար հատկացնում է Ագարակաձոր գյուղի ճաշարանի շենքը։
    -Արդեն 25 տարին լրացավ ինչ օդի մեջ կախված ենք մնացել, գյուղի վթարային շենքի բնակիչները պետությունից փոխհատուցում ստացան, մենք դեռ պարտավորված ենք ապրում։ Երկրաշարժից փլուզված մեր տունը դեռ գնահատված չի, չենք էլ կարող վերանորոգել, օր-օրի քայքայվում է։ Մեզ ասացին պետք է գնեք շրջկոպի այս շենքը, այն ժամանակ մեզ ասացին 250․000 հազար դրամով կարող եք գնել շենքը, մենք գնեցինք, վճարվածի կտրոնը մեզ մոտ է։ Հետո այն ժամանակ տնօրեն Մայիսը ասաց, 400․000 հազար դրամ էլ պետք է տաք, որ տունը վերջնականապես դառնա ձերը:  Եթե մեզ տարիներ առաջ ասացին, որ 250․000 դրամով կարող ենք գնել եւ գնել ենք շենքը, հետո մնացած գումարը ինչի՞ համար են պահանջում, չէ՞ որ արդեն գնել էինք, կտրոնները կարող ենք ներկայացնել։ Ապրում ենք այս տանը, հաշվառված են այս հասցեում, տղայիս՝ Մանուկ Բայաթյանի ընտանիքը նպաստառու է, չենք կարողանում տունը գազաֆիկացնել, տղաս վատառողջ է, փոխել ենք բոլոր պատուհանները, դռները, ժամանակին վճարում ենք բոլոր կոմունալ ծախսերը, սակայն դեռ չենք կարողանում սեփականության վկայականը ձեռք բերել։ Օդից կախված ենք: Լսել ենք, որ շենքը մարզպետարանի տիրապետության տակ է, գոնե օգնեն սփականաշնորհեն,- ընտանիքին հուզող խնդիրը բարձրաձայնում է Ռազմիկ Բայաթյանի այրին՝ Կիմա Աբրահամյանը։

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « April 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30