• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Արփինե՛, հնարավորություններդ բացահայտված են, հերիք է ինքնառեկլամով զբաղվես…

    ԱԺ ընտրությունների քարոզարշավը ՀՀԿ նորաթուխ դեմքերի կողմից քաղաքակիրթ տարբերակով տապալելուց հետո Հանրապետականի առաջին եռյակը միանգամից ընդհատակ անցավ, այս օրերին, սակայն, նրանք կենդանության նշաններ են ցույց տալիս: Նախ Սերժ Սարգսյանի կողմից Տարոն Մարգարյանը առաջադրվեց որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու եւ իր կողմից, իր տիրույթում արդեն հայտնված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի սահմանադրական դատարան դիմելու պատճառով հետաձգվեց ԱԺ մանդատների բաշխումը:

    Հետո էլ Սարգսյանից կախված թիմը հանձնարարություն ստացավ աշխատել Տարոնի օգտին:

    Հանգստյան օրերին Հյուսիսային պողոտայում իր աղջիկների հետ հանգստացող եւ հեծանիվով նկարվող Վիգեն Սարգսյանը փաստեց, որ դուրս է եկել ընդհատակից: Կարճատեւ լռությունից հետո կրկին պատվիրված հոդվածներով ասպարեզ ելավ «Սիրունիկ» Արփինեն, իրեն ներկայցնելով որպես ապագա ԱԺ-ի նախագահ: Ի ցույց հանեց ընտանիքի՝ մայրիկի եւ քույրիկի լուսանկարները, դարձյալ ոչինչ սեփական հայրիկի մասին:

    Ապրում ենք 21-րդ դարում եւ այսօր քչերն են հավատում, որ երեխաները կաղամբի միջից են ծնվում կամ էլ արագիլներն են բերում: Ճիշտ է զավակը, ինչ-որ տեղ պատասխանատու չէ ծնողների անցյալի համար, ծնող ընտրելու ոչ հնարավորություն եւ ոչ էլ իրավունք ունի, բայց իր լինելիությունը միայն բավական է, որ երախտապարտ լինի իր ծնողներին:

    Մինչդեռ երկրի Արդարադատության ոլորտը ղեկավարող Արփինեն տարիներ շարունակ ոչինչ չի ասում իր հայր ծնողի ով լինելու մասին, այնինչ իրականությունը երբեք թաքցնել չես կարող: «Հրաշք ու գիտուն» Արփինեի հայրը միեւնույն է եղել եւ մնում է մի քանի անգամ դատապարտված, հայտնի Ցիբուլ մականվամբ անհատը, ով ապրեց որպես թմրամոլ եւ մահացավ դրա բարձր դոզայից:

    Հայաստանը փոքր երկիր է, առավել քան փոքր է մայրաքաղաք Երեւանը: Եթե Արփինեն իր կարիերայի համար պարտական է միմիայն իր հովանավորներին, ապա հայր ծնողի պարագայում ունի այն ինչ ունի…

    Դե ինչ, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Արփինեի շուրջը: Որոշ լրատվական միջոցներով մի օր տարածում է թե վարչապետը ցանկանում է իրեն պահել իր կողքին, որպես նախարար: Հաջորդ օրը հրապարակել տալիս, թե երկրի բարձր ղեկավարը իրեն տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում:

    Արփինե՛, վաղուց ամբողջությամբ բացահայտել ես հնարավորություններդ , հերիք է ինքնառեկլամով զբաղվես…

    Արտյոմ Վարդանյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30