• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Արփինեն ՀՀԿ-ի «խիղճն» է, «պատիվն» ու «փրկիչը»

    Լրատվական դաշտի թիվ մեկ տեղեկատվությունը դարձել է Արփինեի քաղաքական ճակատագիրը: Այնպիսի տպավորություն է, կարծես թե երկրի բոլոր խնդիրների լուծումը Արփինեի պաշտոնավարմամբ է պայմանավորված: Արփինեի հրաժեշտը կառավարությունում ցնցող էր. անգամ վարչապետ Կարենը այնպիսի սրտաճմլիկ հրաժեշտի խոսքեր ուղղեց Արփինեին, տպավորություն էր ոչ թե պետական համակարգի աշխատողների՝ այլեւ 2 մտերմիկ եւ սիրող սրտերի բաժանում էր:

    Այդ ո՞ր փայլուն աշխատանքի համար էր վարչապետը անընդհատ շնորհակալություն հայտնում նրան, չէ՞ որ այս տարիներին ամբողջությամբ անտերության մատնվեց մի ողջ արդարադատության համակարգ:

    Անիշխանություն եւ ինքնագործունեություն էր տիրում ինչպես դատական, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում…

    Մեր երկրում ավանդույթ է դարձել՝ շատ խոսել, իսկ արդյունքում` չանել ոչինչ: Արդարադատության նոր նախարարի նշանակումից հետո ավելի շատ կխոսվի եւ անդրադարձ կկատարվի Արփինեի իրականացրած «գլուխգործոցներին»:

     

    Այնպիսի տպավորություն է, կարծես ազգովի սպասում են Արփինեի ճակատագրին, բայց հավատացած ենք առավել եւս այսօր նրա քաղաքական ճակատագիրը որեւէ մեկին չի հետաքրքրում, անգամ նրա «սիրունիկ» տեսքը անտարբերության է մատնված, եւ եթե այս երկրում կա մեկը ում հետաքրքրում է Արփինեն, դա միայն ինքն է: Ով հանուն պաշտոնի եւ հանուն իր գոյության այս 2 տարվաընթացքում ըստ իրավիճակի փոխեց քաղաքական 3 հայրիկներին: Մերթընդմերթ հայտնվելով նրանց թեւերի տակ…

     

    Եվ եթե, ըստ մամուլի, ՀՀ նախագահը դեռեւս չի որոշել նրա ճակատագիրը, ապա առաջարկում ենք, եթե նա պատրաստ է լինել ե’ւ ԱԺ նախագահ, ե′ւ ԱԺ փոխնախագահ, ե’ւ հանձնաժողովի ու նաեւ էլի եւ-երի նախագահ, ճիշտ կլինի նրան նշանակել ՀՀԿ նախագահ, այնուհետեւ ՀՀ վարչապետ…

     

    Նոր միայն վաստակաշատ Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է Արցախ գնալ եւ վայելել իր հանգիստը, դա կլինի քաղաքակիրթ ճանապարհ: Հակառակ դեպքում այդ ամենին Արփինեն կհասնի Հովիկի օգնությամբ, բայց արդեն այլ ճանապարհով…

    Իսկ հանրապետականներին առաջարկում ենք մայիսի 17-ի երեկոյան ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց հանուն իրենց ղեկավարի շուրջպար բռնել «սիրունիկի» շուրջը: Առավել եւս, որ այս օրերին ասում են ՀՀԿ հասկանում են Արփինե, ասում են Արփինե հասկանում՝ ՀՀԿ:

     

    Ոչինչ որ մի ողջ երկիր է կործանվում, ոչինչ որ բարոյական նորմերն են փոշիանում, կարեւորը իրենց հարմար ու լավ լինի…

    Արտյոմ Վարդանյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31