• Categories

  • «Արմենիան Լայթհաուս»՝ «Պնակ մը կերակուր»,«Մայրատուն»…

     

     

     

    Տևական ժամանակ է ինչ մեր կայքին են զանգահարում ՀՀ քաղաքացիներ և պատմում «Արմենիա Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի գործունեության մասին և խնդրում մեզ հասարակությանն իրազեկել նման մարդասիրական հիմնադրամի մասին:

     

    Ընդառաջելով մեր ընթերցողների խնդրանքին եղանք վերը նշած հիմնադրամում: Հիմնադրամի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը մեզ ծանոթացրեց հիմնադրամի գործունեությանը: Ըստ Նելլի Մեսրոպյանի, 1996թ.-ին տեր և տիկին  Սեդա և Զոհրաբ Ղազարյաններն այցելում են Հայաստան, Էջմիածնի խորանում երդվում սատարել կարիքավոր մարդկանց:

     

    Ղազարյանների ընտանիքի առաջին նախագիծը եղել է Արմավիրի մարզի Պտղունք գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգումը և այն գործուն դարձնելը:

    Իսկ 2003թ.-ին Ղազարյան ընտանիքը  նույն գյուղում գնում է հողակտոր՝ կառուցելով  100 քմ շենք  ԱՄՆ-ից ուղարկված ապրանքները բաշխելու նպատակով:

    Հիմնադրամը 2006թ-ին գրանցվում է Հայաստանում: 2007-ին  գնում են ևս  մեկ հողատարածք՝ «Մայրատան» ապաստանը կառուցելու համար: 2011թ-ից  սկսած մեկնարկում է «Մայրատուն» ծրագիրը: Այն գտնվում է երկրորդ հարկում, ունի  9 սենյակներ, յուրաքանչյուրում  կարող են մնալ  երկու մայր և երկու երեխա: Առկա է խաղասենյակ, լոգարան, կար ու ձևի սենյակ: Առաջին հարկում ԱԼԲՀ-ի 4 գրասենյակներն են, 3 զննման  սենյակներ բնակիչների բժշկական, ատամնաբուժական, գինեկոլոգիական  կարիքները հոգալու համար, հոգեբանի սենյակ, հարսանեկան, համակարgչային սենյակ, մեծ դահլիճ  սեմինարների համար, 2 մեծ լոգարան, սննդի և տնտեսական պահեստներ, խոհանոց և մեծ ճաշասենյակ:

     

    Հիմնադրամն ունի «Պնակ մը կերակուր» ծրագիրը, շաբաթը  2 անգամ 35 ծեր մարդկանց, ովքեր  մերժված են, աղքատ և անաշխատունակ՝ սնունդ են տրամադրում: Հիմնադրամի մեքենան  հարևան գյուղերից նրանց  բերում է  կենտրոն՝ հյուրասիրության,հագուստների նվիրատվության,բժշկական ծառայություններ եւ դեղորայք տրամադրելու համար:

     

    Հիմնադրամում գործում  են նաև «Հովանավորի՛ր ընտանիքը», «Հույսի Ճրագ», «Օգնություն սիրիահայ փախստականներին» և «Քաջալերում ենք  եկեղեցիական ամուսնությունները» ծրագրերը:

    Նելլի Մեսրոպյանը փաստեց, որ ԱԼԲՀ-ն Հայաստանում դարձել է հույսի փարոս՝ բռնության  ենթարկված կանանց, երեխաների, ծերերի և սոցիալապես անապահով  ընտանիքների համար, ովքեր պայքարում են արժանապատիվ  կյանքով ապրելու համար:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31