• Categories

  • Արձագանք. Մկները, ՀՅԴ-ն ու Շենիկը

    Ժամանակներ առաջ, մեր կայքը Հրատապ. Թռչող մկներ Շենիկում վերնագրով հոդվածում անդրադարձել էր Արմավիրի մարզի Շենիկ համայնքում կրծողների աննախադեպ աճին, որոնք ահռելի վնաս էին հասցրել եւ ոչնչացրել հազարավոր հա վրա գտնվող խնձորի, սալորի ու ծիրանի ծառերին:

    Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանի տեղակալ Առաքել Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ մեր հրապարակումից մեկ օր անց ՀՀ գյուղնախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը գնացել է Շենիկ եւ թունաքիմիկատների մեծ խմբաքանակ հասցրել գյուղ, որը բաժանվել է տեղացիներին` սեփական այգիներում եւ դաշտերում շաղ տալու համար:

     
    Օպերացիա «Մահ մկանը» ծառայել է նպատակին:
    -Մկների կենսաբանական 70 տոկոս անկում գրանցվեց, բայց ուշ էր, ցավոք, բոլոր ծառերի արմատներն ու տերեւները բերքի հետ ոչնչացրել էին կրծողները,- ասում է Ա. Առաքելյանը,- Ձեր հրապարակումից անմիջապես հետո եկան հեռուստաընկերություններից եւ խնդիրը ստացավ մեծ հնչեղություն եւ արդյունքում լուծվեց հարցը, դրա համար Հայկական Ժամ-ին հատուկ շնորհակալություն,- խոսքն ավարտեց Ա. Առաքելյանը:

    Իսկ գյուղապետ Կորյուն Մինասյանն էլ կես կատակ, կես լուրջ դժգոհեց.
    -Հոդվածի հետգրությունում երկու տողով հումորային անդրադարձ էինք արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որի համար բավականին մեծ խոսակցությունների մեջ ընկա,- ասում է գյուղապետը,- Անգամ ՀՅԴ-ից նկատողություն ստացա:

    Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ հրապարակված հոդվածի հետգրություն բաժնում նկատել էինք, որ քաղաքականությունից մեծ Կրծողը՝ Հովիկ Աբրահամյանն անհետացավ, սակայն նրա «սանիկները» անարգել բազմանում են Շենիկի դաշտերում:

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki