• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Արձագանք. մեքենան ետ վերադարձվեց

    Կոտայքի մարզի բնակիչներն ու համայնքի ղեկավար, ազգությամբ ասորի Վենիամին Վենիամինյանը շնորհակալություն հայտնեցին մեր կայքին եւ տեղեկացրին, որ Շտապօգնության մեքենան մարզպետ Կ. Գուլոյանի որոշմամբ` Գառնու հիվանդանոցից ետ է վերադարձվել Արզնու բուժամբուլատորիային:

    Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ մեր կայքին էր դիմել Արզնու համայնքի ղեկավարը եւ տեղեկացրել, որ արդեն 5 տարի է անհաշտ է մնացել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ապօրինի որոշման դեմ, ըստ որի, Առողջապահության նախարարության կողմից Արզնիի ամբուլատորիայի հատկացված  428 SS 43 պետհամարանիշով շտապ օգնության ավտոմեքենան հանձնվել էր հարակից գյուղի` Գառնու հիվանդանոցին:

     

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30