• Categories

  • Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է

    Վանի Արճեշ գավառի Սալմանաղա թաղամասում գտնվող հայկական Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է:

    Գանձագողերը տասնյակ խորը փոսեր են փորել վանքում, իսկ տեղի բնակիչներն իրենց աղբը լցնում են այնտեղ:

    Այս մասին հայտնում է Akunq.net-ը։ Ըստ կայքի` հայկական աղբյուրներում նշված է, որ սույն վանքը կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին կամ 8-րդ դարում` իշխան Մժեհ Գնունու (637 թ.) կամ Արճեշի հոգևոր առաջնորդ Եղիա Արճեշցու (703-717 թթ.) կողմից, և եղել սույն շրջանի 3 ամենանշանավոր վանքերից մեկը:

    1393 թ. եկեղեցու վանական դպրոցն ունեցել է 60 աշակերտ, իսկ 1409-1414 թթ.` վանահայր Կարապետի օրոք, վերականգնվել է: Վանքի գմբեթը մասամբ փլվել է 19-րդ դարի առաջին կեսին, սակայն` վերստին կառուցվել: Աղբյուրը նաեւ հայտնում է, որ վանքը 1896 և 1915 թթ. հարձակման է ենթարկվել, ամենայն հավանականությամբ` քրդերի կամ թուրքերի կողմից:

    Արծվաբեր վանքը թուրքերի կողմից զավթվել է Առաջին աշխարհամարտից և Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո: Վանքի պարիսպներն ու խաչքարերը և կից կառույցներն ամբողջովին ավիեվել են, և փաստորեն մնացած ավերակները եւս լիովին անհետանալու վտանգի տակ են:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31