• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Արգելափակվում են անցանկալի ԶԼՄ-ները

    Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիր և այլնտրանքային լրատվամիջոցների կայքերն արգելափակելու պրակտիկան: Meydan.tv-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանում արգելափակվել են euroasianews.org, «Եվրոպայի ձայն», euroasianews.blog, euroasiainfo.com ԶԼՄ-ների կայքերը:
    Euroasianews մեդիա խմբի նախագահ Ֆուադ Աղաևը, ով ներկայումս բնակվում է Շվեյցարիայում, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ իրենց մեդիա խմբին պատկանող կայքեը Ադրբեջանի իշխանությունները սկսել են արգելափակել դեռ 2017-ի ապրիլ ամսից:

    «Առաջին արգելափակումը տեղի է ունեցել դեռ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի հանրահավաքին մնացել էր 4 օր: Մենք euroasianews.org կայքում Ազգային խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքի վերաբերյալ նյութեր էինք հրապարակում և Ադրբեջանական կողմը հենց այդ նույն օրը արգելափակեց կայքը: 2017-ի հուլիսի 7-ից էլ արգելափակվել է Ադրբեջանի Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր, ներկայումս վտարանդիության մեջ գտնվող Էլշադ Աբդուլլաևին պատկանող «Եվրոպայի ձայն» և իմ euroasianews.blog կայքերը: Հուլիսի 7-ին euroasianews.blog-ի դոմենը փոխեցինք և դարձրեցինք evroasiainfo.com, սակայն մեկ օր անց դա էլ արգելափակեցին»,- նշել է Աղաևը:

    Ֆուադ Աղաևը նշել է նաև, որ իրենք դիմել են Ադրբեջանի Տեղեկատվության և տեխնոլոգիաների նախարարություն, սակայն իրենց բոլոր դիմումները մնացել են անպատասխան:

    Աղաևը համոզված է, որ կայքերի արգելափակումը կատարվում է Ադրբեջանի ալիևյան իշխանության անմիջական պատվերով, ինչը խոսքի ազատության դեմ ուղղված հանցագործություն է: Հատկանշական է այն հանգամանքը, որ կայքերը մշտապես արգելափակվում են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:

    Տարեսկզբին ամերիկյան հեղինակավոր The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:

     

     

    Գագիկ Համբարյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հուլիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30
    31