• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Արա Աբրահամյանի ծնունդին միայն Փոլադ Բյուլ-բյուլ օղլին չկար

    Ապրիլի 16-ին Մոսկվայի “Սաֆիսա” ռեստորանային համալիրում իր 60-ամյակն էր նշել հուսաստանաբնակ հայտնի գործարար,Ռուսաստանի և իրեն ալամ աշխարի հայերի առաջնորդ համարող Արա Աբրահամյանը…Վերջինիս եկել էին շնորհավորելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,Արցախի նախագահ Բակո Սահակյանը,ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը,ՌԴ նախագահ Վ.Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը և այլն..Ես այս ծննդյան տարեդարձին չէի անդրադառնա,եթե հյուրերի մեջ չլինեին ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության ֆյուրեր,իր հայտյացությամբ հայտնի,Իլհամ և Ռեջեփ բեյերի մոսկովյան լոբբիստ Վլադիմիր Ժիրինովսկին և բազմիցս հայերի նկատմամբ իր հակակրանքը ցույց տված ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը… Հիմա ոմանք կասեն,որ պետք չէ քաղաքականացնել ծծնդյան տոնը…Արա Աբրահամյանը ազատ մարդ է և իրավունք ունի իր անձնական միջոցառումներին հրավիրել ում ցանկանա…Բայց նույն Արա Աբրահամյանը նաև հանդես է գալիս Ռուսաստանի հայերի անունից և բավական զգույշ պետք է լինի այսպիսի մասսայական միջոցառումներին սկանդալային և օդիոզ ֆիգուրներին հրավիրելուց… Արա Աբրահամյանը հրավիրել է իր տարեդարձին մի մարդու,ով ընդամենը անցյալ տարվա օգոստոսին ռուսաստանյան Life.ru հեռուստաալիքին մեկնաբանելով Երևանում ՊՊԾ գնդի գրավումը հայտարարել էր. “Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքր երկիր, լեռների մեջ, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն միլիոն հայ է մնացել: Իսկ ողջ աշխարհում նրանք 6 միլիոն են: Բոլորը փախել են. Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգեր: Այնտեղ ապրելու տեղ չկա, լեռներ են:” Հայաստանի և հայ ժողովրդին հասցված վիրավորանքից հետո Ժիրինովսկին ոչ միայն ներողություն չխնդրեց,այլ հակառակը՝վիրավորվել է հայերից…Այս մարդու շուրթերից արված բարեմաղթանքը Արբրահամյանին,որ հաջորդ տարի նա ցանկանում է,որ Արցախը ճանաչվի որպես անկախ երկիր,իսկ Արարարտ լեռն էլ վերադառնա Հայաստանին,ավելի շատ հեգնանք է հիշեցնում,քան բարեմաղթանք… Աբրահամյանին եկել էր շնորհավորելու նաև ռուսաստանյան էստրադայի “թագավոր”,հայ հորից և հրեա մորից ծնված բուլղարացի Ֆիլիպ Կիրկորովը,ով երբեք չի թաքցրել իր թրքասիրությունը…Բուլղարացի Կիրկորով՝Գրիգորյանը, մոռանալով թե ինչի հետևանքով են նրա պապերը հայտնվել Բուլղարիայում,թուրքական դրոշը ուսերին գցած “Շիկի տամ…Շիկի տամ” էր երգում ու միշտ բարձրաձայնել է,որ երազում է Բաքվում համերգ տալ…Ու նրա երազանքը վերձերս ի կատար ածվեց…Բաքվի նրա համերգը պատվեց Ալիևի ավագ դուստրը՝իր կենդանական հայատյացությամբ հայտնի Լեյլա Ալիևան… Հիմա էլ ոմաք կասեն,որ մշակույթը պետք չէ քաղաքականացնել…Ես նորմալ կվերաբերվեի Կիրկորովի այս թուրքամոլությանը,եթե “Շիկի տամ…Շիկի տամ” երգելու հետ մեկտեղ նա հայերեն երգեր էլ երգեր և համերգ տար,օրինակ,Արցախում,ինչպես դա արել է իր հայրը՝Բեդրոս-Պետրոս Կիրկորովը,ով երբեք չի թաքցնում իր հայ լինելու փաստը… Արա Աբրահամյանն այս երկուսին՝ թանկ գնով թուրքերին ծախված Ժիրինովսկուն և իր հայկական արմատնեը չընդունող Կիրկորովին լավ կլիներ չհրավիրեր իր ծննդյան տոնին…Այդտեղ,այդ երկուսի կողքին միայն պակասում էր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան,հայտնի կլկլացնող Փոլադ Բյուլ-բյուլ օղլին… Ի դեպ,այդ “Սաֆիսա” ռեստորանային համալիրի պահով էլ կլռեմ… Հ.Գ.Շնորհավորում եմ Արա Աբրահամյանին՝ցանկանալով նրան երկար տարիների կյանք և առողջություն…

     

    Գագիկ Համբարյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31