• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Արամուսը՝ չկիսվող կարկանդակ

     

    Կոտայքի մարզում խուլ հակամարտություն է սկսվել ՏԻՄ համայնքի ղեկավարների և մարզպետի միջև: ԲՀԿ-ական համայնքապետերին թևեր է տալիս մարզպետը, չնայած, որ վերջինս ՀՀԿ-ական է, ի պաշտոնե: Այս միտքը բորբոքել է կրքերը  մարզում և  կուլիսային, թաքուն խոսակցություններ են սկսվել, ըստ որի,  անգամ որոշվել է փնջային տարբերակների, մեկ միավոր  հավակնող համայնքապետերի անունները:

     

    Գեղաշեն,Կամարիս, Մայակովսկի,Կաթնաղբյուրն ու Արամուսը դիտարկվում են որպես մեկ փնջային միավոր: Այսինքն, ըստ շրջանառվող լուրերի,  Արամուս գյուղը դառնում է կենտրոն իրեն հարակից 4 հարևան գյուղերով:

    Խոսակցություններ են պտտվում, որ վերը նշած գյուղերի ղեկավարներն անգամ սկսել են  ստվերային շնորհավորանքներ  հղել  Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանին: Քանի որ  համոզված են, որ նա ունի մարզպետ Կ. Գուլոյանի  «դաբրոն»:

     

    Այս համոզմունքը գալիս է դեռևս 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից, որի ժամանակ Հրայր Նիկողոսյանը գյուղի ձայները մեկ մարդու նման նվիրեց ԲՀԿ-ին, անգամ հայտարարելով, որ ինքը ոչ ոքից չի վախենում այս հարցերում:

     

    Հրայր Նիկողոսյանը հրաժարվեց արծածել այս թեման՝  պատճառաբանելով, որ դեռ վաղ է այս մասին խոսելը «դեռևս հստակություն չկա այս գործընթացի մասին»: Ըստ կուլիսային   համառ խոսակցությունների, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանն, ով արմատներով Գեղաշեն համայնքից է, համաձայն չէ  Հրայր Նիկողոսյանի թեկնածությանը:

     

    Հ.Գ. Քանի որ, Արամուսին  անդրադարձանք, հիշեցնենք, որ Արամուսի 1000-ից ավել հա  խոտհարքները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏԻՄ օրենքով   «նվիրաբերել» է իր համախոհ`  Գառնիի նախկին գյուղապետ Աշոտ Վարդանյանին: Համայնքների խոշորացման դեպքում այս հարցը դառնալու է   չկիսվող  կարկանդակ՝  Արամուսի և Գառնիի գյուղացիների միջև:

     

    Գայանե Մացակյան

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հոկտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31