• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Արագածավանում բունտ է հասունանում (Տեսանյութ)

    Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակչությանը հունիսի 14-ին տեղեկացրել են, որ երեք օր ոռոգման ջուր չեն ունենալու: Այսօր արդեն գյուղի առուները չորացել էին, իսկ ինչպես արագածավանցիներն են ասում լիճը «տրաքվում» է ջրի տարողությունից։
    3 օր ոռոգման ջուր չունենալու միտքը տագնապել է ազգաբնակչությանը:

     
    Խմբագրություն ահազանգած մարդիկ ասում են, որ գյուղի չհիմնավորված ջրազրկումն աններելի է հողի, բույսի նկատմամբ։ Հատկապես, այն ժամանակ, երբ առաջին ջուրը դեռ բույսին չի հասել։ Արագածավան համայնքի ոռոգման ջրի խնդիրը խոստանում էր բունտի վերածվել, հավանաբար սա էր պատճառը, որ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները եկել էին համայնք եւ սպասում էին Ջրային պետական կոմիտեից հրավիրված հանձնաժողովի ներկայացուցիչներին։

     

    -Գլխամասային գյուղ է, ինչպես կարող են ոռոգումը դադարեցնել, երեք օր բույսը ջուր չտեսնի, դա ինչպես կբացատրեն, առանց այն էլ վարձավճարները թանկ են, հեկտարը 45-50-70 հազար դրամ, որտեղից տանք, ասում են առաջի ջրի փողը տվեք, նոր ջուր տանք։ Սաղ աշխարհի գյուղատնտեսներին պետությունը փող է տալիս, որ հող մշակեն, երկիր շենացնեն, էստեղ էնքան հարկեր են դնում, որ գլուխդ առնես փախնես էս երկրից էլի չես պրծնի։ Բայց դեռ բերք էլ չենք ստացել, որտեղից էդ փողը։ Մի ժամանակ իբրեւ գթառատ էին, եթե փողի մի մասը վճարում էինք տալիս էին ջուրը, հիմա ասում են, ոչ լրիվ պետք է վճարեք, որ ջուր ստանաք։ Ջուրը հավասար բաժանել էլ չգիտեն, բերում են մի խնդալու երկաթի յաշիկ, իբրեւ ջրաչափ, չափ ու ձեւ են անում, մի բան էլ հող մշակողին խաբում։ Գյուղի 60 տոկոս հողերը չեն մշակվում ջրի սակավության պատճառով։ Էս երկրում երբ պետք է ամեն մեկն իր գործով զբաղվի, կգան մազերը լաքած մարդիկ, ոչ գիտենք ո՞վ են, կամ իրենց ասած զուբրիտ բառերը ի՞նչ են նշանակում։ Վերջը Արագածավանը հզոր համայնք է ինչի՞ հաշվի չեք նստում էս ժողովրդի հետ,-վրդովված ներկայացնում են ստեղծված իրավիճակը արագածավանցիները։

     
    -Ջուրը հիմականում Արագածավանից գյուղից է դուրս գալիս, բայց էսօր գյուղի հողերից շատերը չի մշակվում ջրի պատճառով։ Ես երեք հեկտար հող ունիմ, բայց չեմ մշակում, տարվա մեջ մեկ, երկու անգամ եմ ջրել, դա հողի մշակում չի, հողին խաբել է։ Ինչ բերք առանց ջրի, կլինի երկու-երեք ցորենի հատիկ, եթե ջուրը մոմենտի տակ ուշացավ դա էլ չի լինի։ Չեն մշակում, բայց հողի վարձավճարները վճարում ենք, կամ կուտակվում է մի կերպ ենք վճարում, առանց եկամուտ ստանալու։ Եթե յոնջա ենք մշակում, շատ ջուր է ուզում, հեկտարը 30 000 դրամ, որը ջրի պարտքն էլ չի փակում։ Դրա համար էլ մեր երկիրը օր-օրի ամայանում է,-պատմում է առաջին կարգի հաշմանդամ Սարգիս Ղանդիլյանը, նաեւ տեղեկացնում։

     
    Տեղում մարդկանց հետ զրույցի ընթացքում, երբ հավաքվածներին միանում էին նոր մարդիկ, մեկը մեկին հարցնում էր։
    -Ե՞րբ ենք ճանապարհները փակելու, բոլորիս ժամը կասեք։

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30