• Categories

  • ԱՏՊՔ-ում հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսությունն է

    Արմավիրի Տարածաշրջանային պետական քոլեջում ուսանողների քանակը վերջին տարիներին նվազել է, նախկինում այստեղ ուսանել են մոտ 700 ուսանողներ, իսկ այսօր քոլեջը 350 ուսանող ունի։ Սակայն այս փաստը քիչ անհանգստացնող է, քանի որ տարածաշրջանում քոլեջը բարձր վարկանիշ ունի ազգաբնակչության շրջանում, ինչը պայմանավորված է տնօրինության եւ դասախոսական կազմի մասնագետների հետեւողական աշխատանքներով։ Իսկ ուսանողների թվի նվազումը քոլեջում կապում են արտագաղթի եւ բնակչության թվի նվազման հետ: Տեղեկացնենք, որ մի քանի ամիս է ինչ քոլեջի տնօրենի պաշտոնը ստանձնել է նախկին տնօրեն՝ Գրիշա Մարգարյանը,ով ըստ մեր զրուցակիցների, մեծ ավանդ ունի քոլեջի զարգացման գործում։

    Տարածաշրջանային քոլեջը կրթությունը պատրաստում է միջին մասնագիտական  հարթության վրա։  Քոլեջն ապահովված է բոլոր հարմարություններով, ինչպես նաեւ լոկալ ջեռուցման համակարգով։ Քոլեջում պատրաստվում են ութ մասնագիտությամբ մասնագետներ, հիմնականում ուղղվածությունը գյուղատնտեսական ոլորտն է, գյուղատնտեսներ եւ գինեգործներ, արհեստագործական բաժիններ չկան այստեղ ընդհանրապես։

    Ուսուցումը անցկացնում են հիմնականում մոդուլային ծրագրերով, որն ունի կառուցվածքային օրինաչափություն։ Քոլեջում բարձր կարգի դասախոսական կազմ է աշխատում, եւ պարբերաբար վերապատրաստման դասընթացների են մասնակցում։

    Ի դեպ խոսակցություններ կան, որ քաղաքի Բժշկական եւ Ինդուստրիալ մանկավարժական քոլեջները, հավանաբար, ապագայում կառավարության որոշմամբ  կմիավորվեն Տարածաշրջանային պետական  քոլեջին։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31