• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ավելի քան 500 ռուս զբոսաշրջիկների ինքնազգացողությունը Թուրքիայում վատացել է

    Թուրքիայում հանգստացող ավելի քան 500 ռուսների ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին ահազանգեր է ստացել «Ռոսպոտրեբնադզորը»: Ահազանգերն ստացվել են կառույցի «թեժ գիծ», որը բացվել էր Թուրքիայում Կոկսակի համաճարակի բռնկման հետ կապված:

    «Հիվանդացության դեպքեր են արձանագրվել Անթալիայի, Սիդի, Բելեկի, Կեմերի հյուրանոցներում: Ամենաշատը հիվանդացել են մինչև 14 տարեկան երեխաները»,- հաղորդել է գերատեսչությունը:

    Ռուս զբոսաշրջիկները զանգահարում են տուրիստական գործակալություններ՝ խնդրելով չեղարկել Թուրքիա շրջագայությունները այնտեղ մոլեգնող Կոկսակի վիրուսի վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով:

    Ռուսական ԶԼՄ-ներն օգոստոսի 7-ին հայտնել Էին, որ Կոկսակի վիրուսով հիվանդացած ռուսաստանցիները զանգվածաբար հեռանում են Թուրքիայից: Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: Էնտերովիրուսային վարակներին բնորոշ է բարձր վարակելիությունը:

    Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետևանքով: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Գաղտնի շրջանը 1-10 օր է: Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները:

    Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսների ազդեցությանը չենթարկվածության պատճառով:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31