• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Առաջներս հուր, ետեւներս` սուր»,- համայնքապետերն անհանգստացած են

    Շիրակի մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ խոշարացման ծրագիրը, որը շատ շուտով կյանքի կկոչվի Ազատանի, Մարմաշենի, Ախուրյանի եւ Անիի տարածաշրջաններում, մարզի համայնքապետերին լուրջ անհանգստանալու առիթ է տվել։
    -Դարձել ենք ամբոխները խելագարված, չգիտենք ինչ է լինելու, ով որտեղ է լինելու։ Չէ՞ որ մեր մարզի Աշոցք, Ամասիա տարածաշրջանները միավորվեցին անցյալ տարի, բայց ոչ մի տեղաշարժ ու շարժ չի զգացվում։ Ի՞նչ են ուզում, ուզում են, որ կայացած համայնքները քայքայե՞ն, մտեք բնակչության շրջանում հարցրեք, տեսեք թե ինչ բացասական տրամադրվածություն կա այդ հարցի շուրջ։ Անկառավարելի իրավիճակ է ստեղծվելու, համայնքը ընտանիքի նման բան է։ Ու ղեկավարը այդ տան հոր կարգավիճակում է գտնվում, դե պատկերացրեք, եթե հոր ֆինանսական կարգավիճակը վատ է ի՞նչ պետք է անի նա։ Սոցիալական լուրջ խնդիրներ, տեխնիկա, սերմացու, մարդկանց բազմաթիվ հոգսեր։ Հիմա եթե որեւէ գյուղապետ ասի դեմ եմ խոշորացման ծրագրին, կասեն տեսեք իրա աշխատանքի համար է մտահոգված, պետք չէ թացն ու չորը իրար հետ վառել։ Հիմա կվախենա որեւէ մեկը այդ բեռը իր վրա վերցնի, ֆինանսը` քիչ, պրոբլեմները` անթիվ։ Շատ օրինակներ կան, որ ցանկություններն ու հնարավորությունները իրար հետ չեն համապատասխանում։ Համենայնդեպս լավ բան չի ստացվելու,-նույնաբովանդակ կարծիքով  հանդես են գալիս մարզում։
    Ի դեպ մարզի համայնքի ղեկավարները խոշորացման ծրագրի վերաբերյալ Կառավարություն առարկություններ են ներկայացրել, եւ առաջարկել որպեսզի ժամանակ տրամադրվի առնվազն երկու տարի, համոզվելու համար, թե որքանո՞վ էր արդյունավետ հարեւան՝ համայնքների միավորումը եւ որո՞նք են դրանց դրական արդյունքները։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31