• Categories

  • Առաջինն օգնության հասավ «Արմենիա ԼայթՀաուս»-ը

    Արմավիրի մարզի Նորապատ համայնքում, հոկտեմբերի 24-ին, 11 բնակելի հարևան  շենքերում հրդեհ էր բռնկվել: Համայնքի բնակչությունը շոկի մեջ էր: Բնակիչները տարհանվել էին բնակարաններից, այրվել էր  ամեն ինչ՝ բացի շենքերի դրսի պատերից:

     

    Աղետից տուժած անօգնական մարդկանց այրված շենքերի բակում  առաջինը մարդասիրական  օգնության ձեռք մեկնեց «Արմենիա ԼայթՀաուս» բարեգործական  հիմնադրամը:

    Լուսանկարներում  երևում են  օգնության առաջնահերթ պարագաները՝ երեսսրբիչներ, տաք հագուստներ, ձմեռային ծածկոցներ, հիգիենիկ պարագաներ, խոհանոցային իրեր ևայլն …

    Մարդասիրական հիմնադրամի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը մեզ տեղեկացրեց, որ «Հիմնադրամը  պատրաստակամ մեկնեց դեպքի վայր, որտեղ անօգնական ծերեր էին, մանուկներ, նորածիններ, կանայք, դեպքից շվարած տղամարդիկ, որոնց որպես նվիրատվություն բաժանվեցին  համապատասխան  և պահանջարկ վայելող  իրեր: Հիմնադրամի առաքելությունն է լինել այնտեղ, որտեղ  մարդն  անկարող է և անօգնական,-ասաց Նելլի Մեսրոպյանը:

     

    Հուզիչ ու ուշագրավ էր  Նորակերտի տուժած բնակիչների խոսքերը ՝ «Հարազատ մոր նման  ջերմ ու տաքացնող էր հիմնադրամի  աշխատակիցների բաժանած օգնությունը: Բացի նյութական կողմը՝ սեր առ մարդը,-հոգևոր զգացումն ապրեցինք այդ օրը՝  ծեր ու մանուկ: Այս զգացումն առավել է, բառերն էլ՝ անզոր… խիստ հուսադրող է, որ կյանքում պահպանվում է մարդասիրությունը, շնորհակալ ենք, բարությունն ու մարդասիրությունը թող աշխարհում հարատևի…»,-հուզված ասացին  անօթևան նորակերտցիները:

     

     

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31