• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Առաջինը՝ Հրազդանում, երկրորդը՝ Իջեւանում

    Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնը, որը 2009 թ-ի Համաշխարհային բանկի ծրագրի միջոցներով հիմնանորոգվել եւ համալրվել է արդիական բուժ սարքավորումներով, առաջինն էր որտեղ իրականացվեց այս ծրագիրը:

    2 մլն դոլարին համարժեք գումարի սահմաններում հիվանդանոցը հագեցվել է համապատասխան գույքով եւ սարքավորումներով:

    Դեռեւս հեռավոր 1960-ականներին է մասնակի վերանորոգվել այս հիվանդանոցը, կոլեկտիվի ջանքերով, հնարավոր է եղել աշխատեցնել ու հիվանդանոցի գոյությունը պահել անգամ անլույս ու անհույս տարիներին: 1993թ-ի նորյեմբերին, այդ ժամանակահատվածում գործող Առողջապահության նախարար Արա Բաբլոյանի գլխավորությամբ, որոշում է կայացվում Ծաղկաձորից  Հրազդան քաղաք տեղափոխել բժշկական կենտրոնը:

    Հիվանդանոցի տնօրեն, մասնագիտությամբ վիրաբույժ  Ռոբերտ Սահակյանը  1987թ-ից աշխատում է այս հիվանդանոցում: Ու հիմա հպարտությամբ պատմում է, որ իր գլխավորած հիվանդանոցը համալրված է արհեստավարժ կադրերով:

    Ուռոլոգիական բարդ վիրահատությունների շնորհիվ աչքի է ընկնում բժիշկ Տիգրան Սահակյանը, ով էնդոսկոպիկ եղանակով բարդ վիրահատություններ է իրականացնում:

    Մոտ 400 աշխատակիցներ ունեցող հիվանդանոցը կենդանի օրգան է, որտեղ ամեն օր մի քանի հարյուր մարդ ստանում է բուժօգնություն, ստացվում է, որ այս հիվանդանոցի հիմնանորոգումը ինքնանպատակ չէր եւ այն իրապես ծառայում է ժողովրդին:

    86 բժիշկ ունեցող հիվանդանոցում, աշխատում են այնպիսի հմուտ մասնագետ-բժիշկներ ինչպիսիք են լոր վիրաբույժ Հայկ Աֆյանը, վիրաբույժ Ա. Երվանդյանը, Էդիկ Մելիքյանը, Ռուբեն Վասիլյանը եւ այլն: Ցավոք բոլորի անունները թվարկել հնարավոր չէ, բայց նրանց շնորհիվ է, որ մարզային հիվանդանոցների ցանկում Հրազդան Բ/Կ-ն դարձել է բրենդ ու մինչեւ օրս հավատարիմ է իր սկզբունքներին:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31