• Categories

  • Ապօրինի շինարարության հետքերով․․․ համայնքապետը հարձակվել է լրագրողի վրա (Տեսանյութ)

     

     

    Մեր կայքի օգնությանն են դիմել Արմավիրի մարզի Դաշտ  գյուղի բնակիչները՝ բողոքելով համայնքապետ  Հրանտ Պետրոսյանից, ով ապօրինի հող է հատկացրել իրենց  գյուղի գազալցակայանի անմիջական հարևանությամբ  գործող ավտոլվացման կայանի համար:

     

    Խնդիրն այն է, որ այս վերը նշված երկու օբյեկտներն ամեն օր օրվա կուտակված աղբը լցնում են դիմացի  մայթին՝  շաբաթներով  չմաքրվող աղբից գարշահոտություն  է սփռվում շուրջբոլորը:

     

    Գլխավոր ճանապարհով անցնող  ավտոմեքենայի վարորդներն ու ուղևորներն, ըստ բնակիչների, շատ հաճախ փակում են իրենց քիթն  ու բերանը, որպեսզի  չշնչեն այդ նեխած օդը:

     

    Եղա նշված վայրում, գազալցակայանի աշխատակիցն ասաց, որ ավտոլվացման կայանի տերը ՌԴ-ում ապրող տեղացի  գործարարներից  է, Հայաստանում  չէ, և որ այն աշխատացնում է մի երիտասարդ տղա  և խորհուրդ տվեց մեզ դիմել համայնքապետին:

     

    Լսելով ապօրինի շինարարության մասին  համայնքապետը կորցրեց ինքնակառավարումը՝ գոռալով, թե դուրս եկեք իմ աշխատասենյակից: Երբ հանգիստ տոնով  կրկնեցի հարցը.

    – Պրն. Պետրոսյան ապօրինի՞ է կառուցված ավտոլվացման կայանը  այո՞,  թե՝ ոչ․․․

    -Դու հետաքննի՞չ ես, ի՞նչ ես,ո՞վ ես դու,  դուրս այստեղից…,- շարունակելով գոռալը պատասխանեց համայնքապետը:

    -Ես արդեն ներկայացել և ասել եմ, որ լրագրող եմ և պահանջում  եմ ինձ հետ հարգալից խոսել և դիմել դուքով, հերքեք կամ հաստատեք հնչեցված հարցս, ցույց տվեք շինարարության  թույլատվությունը:

    -Դու շատ թույլ, փողոցային լրագրող ես, խուլիգան ես, դուրս արի ստեղից,- դարձյալ գոռում է համանքապետն ու գլխավերևումս կանգնած հրում ուսիցս:

    – Սթափվեք, քրեորեն կպատժվեք, եթե խոչընդոտեք լրագրողական օրինական գործունեությունս,- զգուշացնում եմ ՏԻՄ ղեկավարին: Նույն պահին, Պետրոսյանի գոռգոռոցների  ձայնից  երկու տղամարդ աշխատակիցներ են հայտնվում և հրելով հեռացնում համայնքապետին:

    Մանրամասները՝ տեսանյութերում

     

    Հ.Գ.Հայոց պետությունը բաղկացած լինելով բազում ենթահամակարգերից, բնականաբար, կենսունակ է շնորհիվ համակարգային  կապերի և հարաբերությունների կայունության: Մինչդեռ , գոյության 20 տարիների ընթացքում  ՏԻՄ համակարգը վերը նշված թալանչի համայնքապետի օրինակով և իր նմանների, երկիրը հանգեցնում են  լճացման և հետընթացի, նորություն չէ, որ լավ կադրերը ՏԻՄ համակարգը  դարձնում են առավել ճկուն և զարգացող: Թե որքանո՞վ է ՏԻՄ համակարգը մեզանում կայացած, ականատես ենք դառնում Արմավիրի մարզի համայնքներում,երբ լրագրողի ներկայությամբ մեկ այլ համայնքապետ զանգահարում է մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյանին և հանձնարարում, որ մարզպետը  «աչքի լույսը», այսինքն ՝  մորու  օղին  վերցնի  ռեստորանի աշխատակցի մոտից, որն ինքն է թողել։

     

    Փաստորեն, գյուղապետը համոզված է, որ իր վերադասն իր նման ալկահոլիկ է, և իրեն ցանկացած պահի իրավունք է վերապահում զանգահարել և հրահանգել մարզպետին վերցնել «ամանաթը»:

     

    Իսկ դուք ասում եք կայացած ՏԻՄ համակարգ:

     

    Հույսը մնաց, որ 20-ամյա ՏԻՄ համակարգի մարտահրավերներից՝ համայնքների խոշորացման ծրագիրը կունենա իր բարերար ազդեցությունը՝ ձերբազատելով նմանատիպ համայնքապետերից և մարզպետից, ով իր ենթակայի հետ եկեղեցիներում Արշակ թագավորի ոսկիներ է փնտրում ու օղիներ հավաքում սննդի օբյեկտներից, այլապես երկիրը չի կարող ապահովվել իր առաջընթացը:   Տես՝Վեհափառին երեք մատի կոմբինացիա. Մարզպետն ու գյուղապետը փնտրում են Արշակ թագավորի թաքցրած գանձերը հոդվածը:

     

    Հ.Գ. Վերը շարադրված հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ հեռախոսազանգ ստացա Արմավիրի մարզից՝ ոմն մեկը խնդրում էր, որ ետ վերցնեմ Վաղարշապատի ոստիկանությունում  տրված հայտարարությունս  և հանդիպում  նշանակեմ  Դաշտի համայնքապետ Պետրոսյանի  հետ:

     

    Հիշեցնենք, որ մասնագիտական, օրինական աշխատանքը խոչընդոտելու  համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

     

    Հատուկ ձեզ համար  հարգելի երկրիս  անգրագետ  թալանչի ղեկավարնե՛ր, լրագրողը՝ ի տարբերություն ձեզ,  սկզբունքային և ճշմարտախոս անձ է, ուստի մի փնտրեք  զարտուղի ճանապարհներ խոչընդոտելու նրան՝ իր մասնագիտական պարտականություններն իրականացնելիս, դրա փոխարեն մտածեք, թե ինչպե՞ս եք օրինականացնելու  ավտոլվացման կայանի հողատարածքը, ձեր  օղու   սիրահար մարզպետի հետ:

     

     

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30