• Categories

  • Ապրիլյան պատերազմից հետո սայլակին գամված հերոսին կարող են ապաքինել Գերմանիայում. նա հայցում է մեր օգնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և 2016թ. ապրիլի 4-ին ծանր վիրավորում ստանալով՝ ականապայթունային համակցված թորակսաբդոմինալ վիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ 9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը,բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում:

    Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ:

    Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի Դաշնության կլինիկաներից մեկը և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ գումարից պակասում է 12000 Եվրո: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը:

    ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

    16046053681800 ՀՀ ԴՐԱՄ;

    16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ;

    16046053681802 ԵՎՐՈ;

    16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ;

    SWIFT: ARMJAM22:

    Ռոլանդի հեռախոսահամարն է՝ +37493 414 542,

    հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634:

    www.youtube.com/watch?v=XD49IUgYSd8&t=4s

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31