• Categories

  • Աշտարակի հիվանդանոց տեղափոխելուց առաջ, հարազատները նախօրոք հրաժեշտ են տալիս հիվանդին

    Աշտարակի հիվանդանոց տեղափոխելուց առաջ, հարազատները նախօրոք հրաժեշտ են տալիս հիվանդին, այս միտքը, որ թեւածում է մարզում առաջին հայացքից անեկդոտ է հիշեցնում, բայց, ավաղ այն այդքան էլ հեռու չէ իրականությունից:

    Այն, որ Արագածոտնի մարկենտրոնի հիվանդանոցում թե՛ շենքային պայմանները, թե՛ բուժսպասարկումն ամենացածր մակարդակի է, հայտնի է եւ՛ մարզում, եւ՛ ողջ հանրապետությունում: Բայց ինչպես մեզ դիմած քաղաքացին է նկատել. Պայման չունեք՝ չունեք, խելք չունեք՝ չունեք, լավ բա ֆա՞յմ էլ չունեք, ցավոք շատ հաճախ հիվանդանոց քաղաքացիների կյանքը հնարավոր է լինում փրկել միայն մայրաքաղաքային հիվանդանոցներ տեղափոխելուց հետո:

    Մեզ դիմած քաղաքացուն զայրացրել էր վերջին դեպքը, որին ականատես էր եղել անձամբ՝ Աշտարակ ԲԿ-ում:

    Հունիսի 5-ին Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել, Բազմաղբյուր գյուղի բնակիչ  25-ամյա Գեւորգ Նազարյանը, ոերին այգում խոտ քաղի ժամանակ խայթել է թունավոր օձը: Ըստ մեր աղբյուրի, երիտասարդին ընդունելուց հետո, միայն երկու ժամ անց են հակաթույն ներարկում, այն էլ պարզվում է ժամկետանց է եղել:

    Եվ միայն հարազատների պահանջով երիտասարդին տեղափոխում են Երեւան՝ ծայրահեղ ծանր վիճակում: Եվ, ինչպես հետո է հայտնի դառնում, Գեւորգի կյանքը հնարավոր  է լինում փրկել, բայց բուժումը բավականին երկար է տեւում:

    Ի պատասխան այս դժգոհության, հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը տուժածի հարազատների բողոքները անհիմն է համարում.

    -Եթե համապատասխան ներարկումներ չի եղել, ուրչեմն պետք չի եղել։ Այս տարի արդեն չորս նման դեպքեր ենք ունեցել, տարածաշրջանում շատ են օձերը, յոթ հակաթույնից օգտագործել ենք հինգը, երկուսն էլ դեռ ունենք։ Հիվանդի ոտքը ուռել եւ սեւացել էր, դա սովորոկան երեւույթ է երբ թունավոր օձը խայթում է, հենց նոր զանգահարեցի հիվանդի հարազատներին ասացին, որ Գեւորգին դուրս են գրել մայրաքաղաքի հիվանդանոցից, դեռ այտուցը պահպանվում է, իսկ Գեւորգին մենք տեղափոխել ենք Երեւան մեր ցանկությամբ,-ասաց տնօրենը։

     

    Իսկ քաղաքացին հակառակն է պնդում, ու բազմաթիվ օրինակներ բերում, թե ինչպես են այս հիվանդանոցում կույր աղիքը հեռացնելու փոխարեն նշիկները հեռացնում եւ հակառակը, ու շատ այլ օրինակներ բերում, որոնք անեկդոտ դարձած թեւածում են երկրում:

     

    Նախշուն Թադեւոս

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31