• Categories

  • Աշակերտաորս

    Արարատի մարզի ավագ դպրոցների տնօրեններն ահազանգում են՝ մարզի տարածքում գործող տարածաշրջանային պետական քոլեջներն իրենց աշակերտներին փախցրել են։

     

    -Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը ահագին երեխաների փախցրեց տարավ, բացահատ ենք ասում փախցրեց կեղծիքներով։ Որովհետեւ հայտարարում են, թե՝ քոլեջի ավարտողը կնստի ստացիոնար երկրորդ կուրս, այնինչ օրենքով սահմանված է, որ երկրորդ կուրսում կնստեն հեռակա ուսուցման ուսանողները։ Բայց ծնողներ կան, որ ասում են մեզ քոլեջում խոստացել են, որ երկրորդ կուրսում ստացիոնար կնստեցնեն։ Այդ խոսքերին հավատալով գնում են քոլեջ, վերջում էլ երեխաները կանգնում են խնդրի առաջ։ Քոլեջը ավարտում են, հետո գնում են երկրորդ կուրս հեռակա սովորելու, միջին մասնագիտական կրթություն են տալիս, համոզելով, որ իբրեւ երեխաները տարի են կորցնում ավագ դպրոցներում, մինչդեռ երեխաները հասակակիցների հետ պետք է միասին սովորեն, իրենց երեխայական տարիքից դուրս գան, նոր դառնան ուսանողներ։ Մի խոսքով պետք է քոլեջի տնօրինությունը ազնիվ աշխատի, ազնիվ մրցակցի ավագ դպրոցների հետ առանց փնովելու կրթական որեւէ հաստատության գործունեությունը,- դժգոհում են ավագ դպրոցների մեր աղբյուրները։

    facebook tweeter vkontakte odnoklassniki