• Categories

  • Ամուսնացել են

    Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit կայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են Նոր Օռլեանում՝ հիշարժան արարողությունը կազմակերպելով Ժամանակակից արվեստի կենտրոնում:

    Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառմանը ներկա է եղել 250 մարդ՝ այդ թվում նաև Քիմ Քարդաշյանը, Եվա Լոնգորիան, Բեյոնսեն, Ջեյ Զին, Քելի Ռոուլենդը, Սիարան և այլ հայտնի դեմքեր:

    Ինչ վերաբերում է Ուիլյամսի հարազատ քրոջը՝ ոչ պակաս հայտնի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսին, ապա նա ստանձնել է հարսնաքրոջ դերը:

    Հիշեցնենք, որ Ուիլյամս-Օհանյան զույգը հանդիպում է 2015թ.-ից: Նրանք նշանադրվել են 2016թ., իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը:

    Հավելենք, որ Ուիլյամսի կարողությունը գնահատվել է 190, իսկ Օհանյանինը՝ 9 մլն դոլար:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31