• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • ԱՄՆ-ն ու Գերմանիան հնարավոր է թուրքիայից հանեն «Patriot» համակարգերը

    Աթենք, 15.08.2015, «Հայաստան» լրատու ցանց

    Գերմանական «Der Spiegel Online» լրատվակայքի համաձայն,

    Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և

    ՄիացյալՆահանգները տեղեկացրել են,

    որ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕի, ծրագրերի շրջանակներում Թուրքիա– Սիրիա Մարաշ (թուրքՔահրամանմարաշսահմանամերձ նահանգում

    տեղակայված գերմանական «Patriot»հակաօդային պաշտպանության համակարգերի

    շահագործման ժամկետըկարող է չերկարացվել:

    Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության խոսնակի տեղեկացմամբ՝

    սեպտեմբերին ՆԱՏՕնվերանայելու է «Patriot»-ների ժամկետի հարցը:

    ՆԱՏՕն այս համակարգը սկսել էր օգտագործել 2012 թ., երբ հավանական էր

    նկատվում Սիրիայի վարչակարգիկողմից բալիստիկ հրթիռների օգտագործումը:

    Համակարգի զգայուն ռադարային հակահրթիռային պաշտպանությանմարտկոցները

    կառավարվում են ԳերմանիայիՆիդերլանդների եւ ԱՄՆի կողմից:

    Նախատեսվում է 260 գերմանացի ռազմական մասնագետների Թուրքիայից հեռացումը,

    երբ լրանա Գերմանիայի խորհրդարանի կողմից նրանց տրված

    արտերկրում առաքելություն կատարելու լիազորության ժամկետները:

    Նրանց ծառայության ժամկետը լրանում է 2016թհունվարի 31-ին:

    Ինչպես տեղեկացնում է Ermenihaber կայքէջըԹուրքական «sondakika» լրատվամիջոցը,

    անդրադառնալով գերմանական «Der Spiegel Online» լրատվակայքին,

    ակնարկել է թուրքերի մտահոգության մասին:

    Գերմանիայի «Կանաչների կուսակցության» արտաքին հարցերով զբաղվող,

    մասնագետ՝ Յուրգեն Թրիթթինը

    «Patriot»-ների շահագործման ժամկետը կրճատելու կոչով հանդես էր եկել,

    նշելովոր «եթե Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփ Էրդողանը քրդերի դեմ պատերազմ սկսի,

    ապա անհրաժեշտ կլինիօրակարգ մտցնել «Patriot»-ներիշահագործման դադարեցման հարցը:


    facebook tweeter vkontakte odnoklassniki