• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • ԱՄՆ–ն մրցանակ է շնորհել հայազգի գիտնականին

    Մեքսիկահայ գիտնական Խոսե Սարուխանին շնորհվել է բնապահպանության ոլորտում ԱՄՆ ամենահեղինակավոր Tyler մրցանակը:

    Հայազգի մեքսիկացի կենսաբան և բնապահպան Խոսե Սարուխանին շնորհել են Tyler մրցանակը, որը նրան են հանձնել է Tyler հիմնադրամն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը (USC):  Այս մասին հայտնում է enfoquenoticias.com կայքը։

    Սա Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր մրցանակն է բնապահպանության ոլորտում և շնորհվում է գիտնականներին՝ մոլորակի կենսաբանական հարստությունը պահպանելու և հարստացնելու համար: «Այն ժամանակ, երբ արևադարձային անտառները անհետացման եզրին էին, լայնածավալ անտառահատումների պատճառով, Մեքսիկայի նախկին նախագահ Կառլոս Սալինասը Սարուխանին էր դիմել, խորհրդի համար, թե ինչպես պետք է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ երկիրը գնահատում է իր բնական ռեսուրսները: Ի պատասխան, Սարուխանն առաջարկել է ստեղծել մի հաստատություն, որը կզբաղվի բացառապես երկրի կենսաբազմազանության հարցերով. այն կոչվում է Conabio և իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում»,- նշված է մրցանակային հանձնաժողովի հայտարարության մեջ։

    ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ղեկավարության ժամանակ հայտարարել էր, որ մեքսիկական Conabion-ը օրինակ է Միացյալ նահանգների համար, և նրա առաջարկով ստեղծվել էր նմանատիպ հաստատություն ԱՄՆ-ում։ 77-ամյա Խոսե Սարուխանը Մեքսիկայի ամենահայտնի գիտնականներից մեկն է, Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի 39-րդ ռեկտորը։ ԱՄՆ-ում 2007-2013 թթ. Մեքսիկայի դեսպան Արթուրո Սարուխանի հայրն է։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31