• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը

    Ամիսներ շարունակ լրատվամիջոցները անդրադառնում էին Արփինե Հովհաննիսյանին, նշում էին, որ վերջինս համարվում է Հովիկ Աբրահամյանի, հետո նաեւ Կարեն Կարապետյանի մտերմուհին: Շատերը հենց դրանով էին պայմանավորում նրա քաղաքական շռնդալից առաջընթացը: Բայց այն ինչ տեղի ունեցավ ՀՀ նախագահի եւ Արփինե Հովհաննիսյանի՝ որպես Արդարադատության նախարար հանդիպման ժամանակ, ապացուցեց, որ օդում պտտվող խոսակցությունները իրականությանն առավել քան մոտ են, որ Արփինեի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները ոչ այլ ինչ են քան մտերմիկ, այլեւ նախարարուհին ունի ամուր եւ հուսալի հովանավորը:

    Չգիտես ինչու Արփինե Հովհաննիսյանը այդ սենյակում իրեն շատ ազատ ու անկաշկանդ էր պահում, անգամ խախտեց արարողակարգը՝ առաջինը ինքը նստեց, հետո նոր միայն նախագահը: Այնինչ պետք է հակառակը լիներ: Որեւէ մեկը կարող է ասել, թե այդ ինչ աշխատանքներ է իրականացրել Հովհաննիսյանը որ մինչեւ հիմա որեւէ նախարար չի արել, երբ Սերժ Սարգսյանը անընդհատ շնորհակալություն էր հայտնում նրան: Հատկապես վերջին 10 տարիների ընթացքում Սարգսյանի կողմից աշխատանքի են ընդունվել եւ ազատվել բազմաթիվ նախարարներ: Արդարության առաջ չմեղանչելու համար նշեմ, որ նրանցից որոշները շատ ավելին են արել, բայց ոչ մեկը նման վերաբերմունքի չի արժանացել:

    Նախագահն ու վարչապետը իրար հերթ չտալով շնորհակալությունների տարափով ողողեցին Արփինե Հովհաննիսյանին: Այս ամենից եզրակացությունը մեկն է, որ Արդարադատության ոլորտը ղեկավարող նախարարը ոչ թե խելքով, այլ իր տեսքով «խելքահան» է արել անպարտելի նորին գերազանցությանը: Սա արդեն լուրջ ու հիմնարար առիթ է, որ ազգովի անհանգստանանք մեր երկրի անվերջանալի դժվարությունների համար եւ եթե արդեն իսկ բարոյականության նորմերը ոտնահարած՝ անցյալն ու ներկան վաղուց կորցրած, սեփական արմատները ուրացող եւ այսօր խելքի փոխարեն տեսքը օգտագործողը պետք է մասնակցի երկրի ղեկավարմանը, ուրեմն պետք է ազգովի հառաչենք վա~յ մեզ, վա~յ մեր երկրի վաղվա օրվան եւ միասնական աղոթքով դիմենք բարձրյալի օգնությանը. «…Փրկյա զմեզ ի չարեն…»:

    Նելլի Կիրակոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30