• Categories

  • Ահազանգ. «Օձերից և թափառող շներից փրկեք, մեզ լսող չկա…»

    Նախկին  Լամպերի  գործարանի, այժմ «Գրանդ սան» ընկերության  աշխատակիցներն   ահազանգում են  մեր կայքին և տեղեկացնում, որ իրենց  վրա են հարձակվում օձերն ու թափառող շները, երբ առավոտյան վաղ մոտենում են գործարանի մուտքին:

    -Գործարանի սեփականատերը մեզ համար անհասանելի անձ է, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարը՝ նույնպես, մեր ձայնը  հասանելի դարձրեք նրանց, մեր կյանքին վտանգ է սպառնում,- խնդրում են մեզ դիմած աշխատակիցները:

    Արաբկիր վարչական շրջանի ղեկավար՝ Հովհաննես Վարդանյանը հաստատեց ահազանգի իսկությունը՝ փաստելով, որ տեղյակ է խնդրին:

    -Եթե տեղյակ եք ինչու՞ չեք լուծում հարցը,- հարցնում ենք Հ. Վարդանյանին:

    -Օձերը բնապահպանական խնդիր են, թափառող շներն էլ Յունիգրաֆ ՍՊԸ-ի հետ պայմանագիր  ունենք՝ ձեռք չտալու,-պատասխանում է պաշտոնյան:

    -Իսկ մարդի՞կ,-հնչում  է երկրորդ     հարցը:

    -Եսի՞մ,- ուսերն է թոթվում Հ. Վարդանյանը: Իմ օգնականի՝ Արամի  հետ մեկնեք դեպքի վայր, թող գործարանի սեփականատերը մեկնաբանի երևույթը, հետո  կխոսենք, շտապում են այս պահին , կներեք…,- խուսափողական խորհուրդ է տալիս Հ. Վարդանյանը:

    Ճանապարհին տեսնելով աղբի մեջ կորած Արաբկիրը, հարցնում եմ  օգնական Արամին, թե․

    -Ինչու՞ չի աղբազատվում համայնքը։

    -Քաղաքապետարանը խնդիր ունի «Սանիտեքսի» հետ, աղբատար մեքենաները չեն աշխատում»,- հնչում է պատասխանը:

    -Այս դեպքում ո՞վ է Տարոն Մարգարյանը:

    Հարցս դուր չեկավ ՀՅԴ անդամ Արամին:

    -Տարոն Մարգարյանն   Անդրանիկ Մարգարյանի որդին է, ով էս երկրի  համար 6 որդի ունի,- նետեց նա:

    Իսկ ո՞վ է Անդրանիկ Մարգարյանը:

    -․․․։

    Տեղ հասանք:

    Գործարանի  անվտանգության պետը տեղեկացրեց, որ տնօրենը Մանվել Թադևոսյանն  է, ով այդ պահին գտնվում է «Գրանդ Քենդի» ընկերությունում:

    Լսելով խնդիրն   անվտանգության պետը բորբոքվեց. «Ի՞նչ անեմ, զենքս  վերցնեմ շներին կրակե՞մ,  ինչի՞ են ձեզ դիմում, թող մեզ ասեն մեր աշխատակիցները …»:

    Մուտքի մոտ ծառերի տակ շների բազմազան  կղանքների հետքերն էին /տես լուսանկարը/:

    Արաբկիր  համայնքը պորտվելով ՀՅԴ-ին է, թեև Հովհաննես Վարդանյանը շեշտում է , որ ինքը անկուսակցական է, սակայն հարկատու է ՀՅԴ-ին, ու ջհանդամը, թե համայնքում օձերն ու շները չեն հարձակվում մարդկանց վրա, որ մարդիկ այս բարձր ջերմային ֆոնին աղբի գարշահոտությունից  ամուր փակում են դուռ ու պատուհանը, քիթ ու բերանը՝ հայհոյելով Տարոն Մարգարյանի յոթ պորտը…:

    Կարևորն, ինչպես ՀՅԴ-ական Արամը շեշտեց․ «Տարոնը էս երկրի համար 6 որդի ունի»,  ՀՅԴ-ականին թվում է, թե բոլորիս  երեխաներն էլ երևի  կատվի ձագեր են, որ դատապարտված են շնչելու աղբի ու գարշահոտության մեջ թաղված Երևանի օդը, որը  մեզ է ամեն օր պարգևում ճամբարափոխ Երջանկահիշատակի  կիսագրագետ  որդին՝   Տարոն  Մարգարյանը,  ով հանուն  Երևանի  քաղաքապետի  պաշտոնի անհագ լիզում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պլ….ները…

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31