• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ահազանգ. ԱԻՆ-ը պարզվում է նաեւ ահաբեկում է

    Հայկական Ժամը «Ուղղակի կխնդրեմ ինձ ձեռք բռնեք»,- ահազանգում է Նոր Կյանքի բնակչուհին  հոդվածի հետքերով, մեր թղթակիցը հանդիպել է տիկին Անահիտ Սարդարյանին։ Նա խնդրել էր այցելել եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Անահիտ Սարդարյանը պատմեց, որ Մարինե անունով կինը, ով գյուղապետ Արա Սուքիասյանի բարեկամուհին է, եկել է իրենց տուն, տարաբնույթ հարցեր տվել, իսկ ուրբաթ առավոտյան արդեն ԱԻՆ փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Ավետիսյանը եւ տեղակալ Արսեն Ադամյանը անակնկալ այցելել են Սարդարյան ընտանիքին։

    -Մարինեն մեր տուն եկավ հինգշաբթի երեկոյան, իբրեւ թե իր ծանոթ կնոջ համարը վերցնի, որ գնա Ռուսաստան իմ սկեսուրի հետ խորատա էնե, ինքը Երեւանում է ապրել, իմ սկեսուրը չի ճանաչում իրան, ինքը ուղղակի ուրիշ  պատրվակով եկավ, ասելով իբրեւ թե էդ կինը պետք է գնա Ռաստովից Կրասնոդար հանդիպի սկեսուրիս։ Ասեց ամուսինս Ռուսաստանից զանգել է, ասել է կեսուրիդ հասցեն տուր, հեռախոսը, որ իմ ծանոթը գնա Ռոզին՝ սկեսուրիս տեսնի։ Բայց ես ասի այդ կինը եւ իմ սկեսուրը իրար չեն ճանաչում, ի՞նչ համար եք հասցե ուզում։ Հետո հասկացա, որ ինքը եկել էր, որ իմանար Գոռին ինչ-որ տեղ կանչե՞լ  են ընտրությունների համար, նման հարցեր, խոսակցություններ կա՞ն, թե չէ։ Ինչ-որ ինքը տվյալներ էր ուզում իմանար, հետո հարցրեց, թե Գոռն ուր է, ասի գործի է, առավոտը որ գա, արի համարները տանք ու գնաց։ Ինչխոր ինքը ժամը յոթին գար, առավոտը ժամը իննին պաժառնիից եկան մեր տուն։  Ես ճիշտն ասած ոչ մի կասկած չեմ ունեցել, որ ինքը ուրիշ մտադրությունով էր եկել, բարեկամ մարդ է։ Պաժառնու աշխատողները միշտ եկել են մեր տուն, էդ օրը եկան, ասի երեւի ընկերական են եկել, մտքովս բան չանցավ։ Եկա պետին, տեղակալին ասի ինչ է եղել, ասին ընտրությունների հարցով է, ասի բայց ընտրությունները կատարվե՞լ է, ասին բա էսպես, էսպես ու երեխուն առան գնացին իրանք։ Ու մեր, որ  քու երեխուն տանին, երբ որ ասեն միլպետը, երբ որ ասեն դատախազը տեղյակ է, դու ի՞նչ կեղնիս, ինչ վիճակը։ Ես գյուղապետ Սուքիասյանից  նեղված չեմ եղել, վիճաբանություն չի եղել մեր մեջ։ Մենք չգիտենք ում համար են աշխատում, Մարիներին ասի բա դո՞ւք ում համար եք աշխատում գլուխը կախ ըսավ չիդե՞մ։ Բա որ չիդես իմ տուն ինչի՞ ես եկել։ Իմ տղան 40 տարեկան մարդ է, պետք է գնա իրանց ասելով գյուղապետին ասի ինչո՞վ կարամ քեզի ծառայեմ, իմ տղան քաղաքականությամբ չի զբաղվում։ Ով էլ անցնի մեր համար մեկ է, իմ հոգսը ես եմ հոգալու, մենք քաղաքականությունից հեռու ենք։ Իմ տղան միշտ ասել է ես ընտրություններին չեմ խառնվում, ես վերադաս ունիմ,-պատմում է Անահիտ Սարդարյանը։

     

    Արթիկի հրշեջ փրակարարկան ջոկատի հրամանատար Արթուր Ավետիսյանը տեղում չէր, նրա տեղակալ Արսեն Ադամյանը տեղեկանալով, ինչի համար էինք այնտեղ հաստատեց, որ իրենք ջոկատի հրամանատարի հետ միասին գնացել են Գոռ Սարդարյանի տուն։

     

    -Մենք ինֆորմացիա էինք ստացել, գնացինք, որպեսզի զգուշացնենք մեր աշխատողին, որ ինքը, մենք, իրավունք չունենք քաղաքականությամբ զբաղվելու, որ հեռու մնա։

     

    -Տեղյա՞կ եք որտեղից է ինֆորմացիան։

     

    Լռում է Արսեն Ադամյանը։

     

    -Իսկ դուք համոզվա՞ծ էիք, որ Գոռը զբաղվում է ընտրություններին ձայներ հավաքելով։

     

    -Ոչ,-պատասխանում է հրամանատարի տեղակալը։

     

    -Իսկ ինչի՞ համար աշխատավայրում այդ հարցը չքննարկեցիք, ինչո՞ւ գնացիք նրանց տուն, դրա իրավունքը ունեի՞ք։

     

    -Ո’չ, չունենք, բայց մենք ինֆորմացիա ունեինք, իսկ դուք չե՞ք լսել, թե ինչի համար է այս ամենը, ով է դրա հետեւում կանգնած,- բազմանշանակ ասաց ջոկատի հարամանատարի տեղակալը, տողատակով հասկացնելով, որ ՏԻՄ ընտրություններից է գալիս այս ամենը։  Եւ անընդմեջ խնդրում էր, որ այս աղմուկի մասին ոչինչ չգրենք, որովհետեւ փրկարարները անպաշտպան են ու հեռու այս ամենից։ Հարցնելով,- հո չե՞ք ձայնագրում։

     

    Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը եւս հաստատեց, որ իր աշխատողները այցելել են իրենց աշխատակցի տուն, պարզելու թե Գոռն իրո՞ք զբաղվում է քաղաքականությամբ։

     

    -Իմ աշխատողները գնացել են,զուտ այն բանի համար, քանի որ նոր Կյանքում ընդհանուր թեժ ընտրապայքար է ծավալված, ընդհանուր բոլոր տեղերում մեր ջոկատների հետ կապված, հանձինս Նոր Կյանքի գյուղի, կամ Արթիկի, բոլոր մարզերի, մեր աշխատողների հետ կապված եւ անհատական եւ հերթափոխային ջոկատներին, բացատրական աշխատանքներ են տարվել, որ որեւէ մեկը չխախտի փրկարար ծառայության մասին օրենքը։ Ինչպես ամրագրված է, որ փրկարար ծառայողը իրավուքն չուի մասնակցելու քարոզարշավների, եւ բոլոր-բոլոր կետերը ծառայության մասին, պարտավոր են այդ ամեն ինչը կատարել։ Ամեն փրկարար ազատ է իր ծառայության մեջ, բայց դա չի նշանակում, որ ազատ ա պետք ա ընտրի Հարությունյան Վարդգեսին, եւ պետք ա Վարդգեսի համար գովազդ կատարի, փիառով զբաղվի եւ այլն, եւ այլն,- պատասխանում է վարչության պետը։

     

    -Այսինքն, Գոռ Սարդարյանը ինչ-որ մի թեկնածուի փիառո՞վ է զբաղվել։

     

    -Ո’չ, ո’չ։ Ոչ թե Գոռը զբաղվել է, մենք զգուշացնում ենք, մեր մարզի եւ հանրապետության բոլոր փրկարարներին։

     

    -Ամեն փրկարարի տուն այցելում ու զգուշացնու՞մ եք , ինչպես Գոռի դեպքում։ 

     

    -Դա չի համապատասխանում իրականությանը, անձնակազմով չեն գնացել, ձեզ վստահեցնում եմ, Արթուր Ավետիսյանը հրամանատարն ա, եթե հրամանատարն ա, լավագույն կամ վատագույն դեպքում, պետք ա գնար իրա տեղակալի հետ մեկտեղ։ Ավետիսյան Արթուրը եղել է գյուղում միանաշանակ, քանի որ գյուղում ընտրություններ ա, ընդհանուր իրավիճակը շատ թեժ ա։ Մենք Նոր Կյանք գյուղում ունենք երկու աշխատակից, մյուսը Արսենն է, հրմանատարը իր լիազորությունների շրջանակներում այցելել է գյուղ, զգուշացրել, որ հանկարծ ու հանկարծ էդ թեժ պայքարի մեջ չհայտնվեն աշխատակիցները։  Ջոկատի հրամանատարը ինձ զեկուցել է, որ գյուղում թեժ ընտրապայքար ա։

     

    -Ուրիշ գյուղերում էլ աշխատողներ ունեք, այնտե՞ղ էլ են այցելում, ձեր փրկարարները։

     

    -Ոչ բոլոր գյուղերը, որտեղ որ թեժ վիճակ կա, այնտեղ են գնում։ Միանշանակ գնում են։

     

    -Նոր Կյանքում այդքան թե՞ժ են ԱԺ նախնտրական կրքերը։

     

    -Ընդհամենը կարա թեժ լինի, էս պահի դրությամբ ունեցել ենք Նոր Կյանքի մասին միայն։ Էս պահին այնտեղ թեժ նախընտրական պայքար է ընթանում, այդքան է մեր ինֆորմացիան։

     

    Անահիտ Սարդարյանը զրույցի ավարտին ցույց տվեց Գոռի պատվոգիրը, դողդոջուն ձեռքերով պահելով այն, ասում էր, որ իր տղան միայն բարեխիղճ աշխատող է, տան միակ կերակրող ձեռքը, եւ արժանի չէ նման վերաբերմունքի։ Հիվանդ ծնողի համար, դա ամենածանր հարվածն է։

    -Անմեղ մարդու բերդի դռներ ընկնելը ամենավատ բանն է, դրանից դաժան բան չկա աշխարհում,-ասաց տիկինը, մաքրելով աչքերից հոսող արտասուքները։

    Համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը գյուղում չէր, ասացին Ֆրանսիա է մեկնել, ուրբաթ առավոտյան, երբ Գոռ Սարդրայանի տուն են այցելել փրկարար ջոկատի անձնակազմը։

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki