• Categories

  • ԱԱԾ պետի երազները քնած եւ արթմնի

    Վերջերս անդրադարձել էինք Շիրակի մարզի Արթիկ քաղաքի տարածաշրջանի ԱԱԾ պետի՝ Արմեն Ստեփանյանի գործունեությանը ԱԱԾ-ի համար ինֆորմատորը կնոջի՞ց էլ է թանկ: Հիշեցնենք, մեր ընթերցողներին, որ պետի դեմ դժգոհություններն օր-օրի մեծ թափ են հավաքում, քանի որ այս անձն, ըստ տեղացիների, «գործ սարքելու» համար ոչնչի առաջ չի կանգնում ու Արթիկում ԱԱԾ-ն 37 թվի КГБ-ի ոճով է աշխատում:
    Նախկին ՕԵԿ-ական Արմեն Ստեփանյանը, ով կուսակցապետ Արթուր Բաղդասարյանի շնորհիվ զբաղեցրեց պետի պաշտոնը արագ ուրացավ հարազատ կուսակցությանն էլ, պետին էլ: Ու հիմա օգտագործելով պաշտոնական դիրքը ամուր հող է նախապատրաստել ու վերջին ժամանակներս էլ բացահայտ պայքարում է Գյումրու տարածաշրջանի ԱԱԾ պետի պաշտոնի համար:

     

    Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ ԱԱԾ կառույցի «ամենաթափանցիկ» այս պաշտոնյան ի տարբերություն իր գործընկերների, չի կարողանում գաղտնի գործել եւ տարածաշրջանի ձեռներեցների հետ ակնհայտ է մտնում գործարքի մեջ, երբեմն էլ նրանց հետ 50/50 բաժնետեր դառնում:

     

    Ազգային անվտանգության այս պահապանը, քաղաքի տարածքներից մեկում, որը նախկինում ծառայում էր ավտոմեքենաների կայանատեղի, կառուցել է հագուստի խանութ, որն ըստ արթիկցիների ապօրինի շինություն է եւ չունի համապատասխան վկայական։ Բայց դա անտեսվում է պատկան մարմինների կողմից, ինչից ոգեւորված է Արմեն Ստեփանյանը երազում եւ արթմնի էլ ավելի բարձրունքների է ձգտում:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31