• Categories

  • ԱԱԾ-ի համար ինֆորմատորը կնոջի՞ց էլ է թանկ

    Արթիկի մարզի մեր աղբյուրների համաձայն, տարածաշրջանում սկանդալ է հասունանում:
    Բանն այն է, որ տարածքում համառ լուրեր են շրջանառվում, որ Նոր Կյանք գյուղական համայնքի ղեկավարը` Արա Սուքիասյանը, ով քավոր-սանիկական կապ մեջ է Արթիկի ԱԱԾ պետ Արմեն Ստեփանյանի հետ, եւ ընտանիքներով հաճախ են երկրից դուրս ծովափնյա հանգիստ անցկացնում, վերջին ժամանակներս ավելի է սերտացրել ԱԱԾ-ի պետի ընտանիքի հետ կապերը:

     
    Չար լեզուներն ասում են, որ գյուղապետի եւ Արմեն Ստեփանյանի կնոջ մտերմությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս:
    Մեր աղբյուրի հայտնած տեղեկությունը, թերեւս, մեզ չհետաքրքրեր, եթե չպարզվեր, որ այդ մտերմությունն իսկական չարիք է դարձել տարածաշրջանի համար եւ դրանից տուժում է հասարակությունը:

     
    Պարզվում է, որ Արա Սուքիասյանը` լինելով համայնքի ղեկավար եւ շփվելով մյուս համայնքների ղեկավարների հետ, լավ տեղեկացված է տարածաշրջանի անցուդարձից: Նույն աղբյուրի պնդմամբ, Արա Սուքիասյանն ինֆորմացիաներ տալուց չի խնայում ո’չ ծերերին, ո’չ երիտասարդներին: Բայց հիմնական թիրախում պաշտոնյաները, համայնքապետերն ու նրանց երեխաներն են:

     

    Իսկ ինֆորմացիան ԱԱԾ պետի համար թանկ է ամեն ինչից, ասում են դա է պատճառը, որ տարաբնույթ խոսակցություններն անտեսելով, աչք փակելով իր կնոջ եւ գյուղապետի «քուրիկ-մերիկ» հարաբերությունների վրա, Արմեն Ստեփանյանը աշխատում է Արա Սուքիասյանի տված ինֆորմացիաների վրա: Աշխատում է բառիս բուն եւ պատկերավոր իմաստներով:
    Ինչի արդյունքում տուժում են հասարակության լայն շերտերը:

     

    Այսքանից հետո մնում է սպասել` Արա Սուքիասյանին մեդալ կտան, թե` ոչ:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31